Panorama.am. 29-5-2012- ԱՄՆ-ն Իրանի վրա հնարավոր ռազմական հարձակման տարբերակներ է մշակել: Այդ մասին «Դոյչե Վելլե» լրատվական գործակալության իրանական ծառայության հաղորդմամբ՝ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան: ԱՄՆ պաշտպանության նախարարը, «Էյ Բի Սի» հեռուստատեսությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրին, մասնավորապես, նշել է. «Ամերիկայի Միացյալ Նահանգները ջանում են, որպեսզի Իրանը զերծ մնա միջուկային զենք ստեղծելուց. Այդուհանդերձ, Վաշինգտոնը համապատասխան ծրագրեր է մշակում «զգայուն իրավիճակի» պարագայում երկիրը պաշտպանելու համար»:
Wednesday, May 30, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment