Tuesday, May 29, 2012

Ալի Խամենեիի ներկայացուցչին չեն թույլատրել մուտք գործել Ադրբեջան

1in.am. 29-5-2012- Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Իրանի գերագույն ղեկավար ու հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեիի ներկայացուցիչ Մոհամեդ Հադի Ֆարդի Ասրիին չեն թույլատրել մուտք գործել Ադրբեջան: Այսպիսի տեղեկատվություն է տարածել FaktXeber.com կայքը: Վերջինիս տարածած հաղորդագրության համաձայն՝ Բաքվի օդանավակայանում իրանցի հոգևորականին հայտնել են նրա՝ Ադրբեջան մուտք գործելու անհնարինության և շուտափույթ Իրան վերադառնալու անհրաժեշտության մասին:

No comments: