Panorama.am. 29-5-2012- Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները պարգևատրում են հակաիրանական անջատողական կառույցների ներկայացուցիչներին: Այդ մասին իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ՝ նշել է Կովկասի հարցերով իրանցի փորձագետ Հոսեյն Ահմադին: Իրանցի փորձագետը, անդրադառնալով Ադրբեջանում իրականացվող հակաիրանական գործողություններին, նշում է. «Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները ոչ միայն պարգևատրում են հակաիրանական անջատողական գործունեություն ծավալող «Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսի» ներկայացուցիչներին, այլև վերջին տարիներին Ադրբեջանը վերածվել է Իսրայելի կողմից հակաիրանական գործունեության ծավալման հարմարավետ և անվտանգ վայրի»: Հիշեցնենք, որ իրանական «ԻՌԱՍ» լրատվական գործակալությունը հաղորդմամբ՝ Ադրբեջանի իշխող կուսակցության (Ենի Ադրբեջան) ենթակայությամբ գործող որոշ շրջանակներ, ինչպես նաև, անջատողական և ազգայնական որոշ խմբեր օրերս Ադրբեջանում Իրանի դեսպանության շենքի առջև կազմակերպած ցույցի ժամանակ Իրանի հոգևոր առաջնորդի հասցեին վիրավորական հայտարարություններ էին հնչեցրել և նույն բովանդակությամբ պաստառներ պարզել: Ի նշան բողոքի, Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհամմադ Բաղեր Բահրամին մայիսի 21-երեկոյան լքեց Ադրբեջանը և միջադեպի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով վերադարձավ Իրան: Հաջորդ օրն Իրանի ԱԳՆ կանչվեց Իրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովը: ԻԻՀ հոգևոր առաջնորդի հասցեին վիրավորական հայտարարություններ հնչեցնելու փաստի առնչությամբ՝ ԻԻՀ ԱԳ փոխնախարար Աբբաս Արաղչին Ադրբեջանի դեսպանին ներկայացրեց իրանական կողմի բողոքի նոտան:
Tuesday, May 29, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment