News.am. 30-4-2012- Ինչպես հստակ նշված է համանախագահների ապրիլի 27-ի հայտարարության մեջ, ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային խաղաղ լուծումն այլընտրանք չունի: Այդ մասին «ԱՊԱ»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի գործերով ժամանակավոր հավատարմատար Ադամ Սթերլինգը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես նա կմեկնաբանի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը: «Ինչպես հստակ նշված է համանախագահների ապրիլի 27-ի հայտարարության մեջ, հիմնախնդրի բանակցային խաղաղ լուծումն այլընտրանք չունի: Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում հետեւել հրադադարի ռեժիմին, որը ձեռք է բերվել 1994 թվականին, եւ ձեռնպահ մնալ պատասխան քայլերից, որոնք կարող են հանգեցնել հետագա սրացմանը»,- հայտարարել է Սթերլինգը:
Tuesday, May 1, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment