Report.am. 30-4-2012- Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգն ուղերձ է հղել Հայոց ցեղապսանության 97-րդ տարելիցի կապակցությամբ: "Ամեն տարի ամբողջ աշխարհի եւ մեր քաղաքի մարդիկ հիշատակում են Հայոց ցեղասպանության տարելիցը: Այս տարի նշվեց 97-րդ տարելիցն այն սարսափելի իրադարձության, որը խլել է 1.5 մլն մարդու կյանք: Մեր պարտքն է հարգանքի տուրք մատուցել բոլոր նրանց հիշատակին, ովքեր տուժել են: Մենք պատիվ ունենք միանալու Նյու Յորքի Հայ դատի հանձնախմբին` վերահաստատելով նմանատաիպ բռնությունները կանխելու մեր խոստումը: 20-րդ դարի առաջին ցեղասպանության ընթացքում հայ ժողովրդի ջարդը սկսվել է Կոնստանդնուպոլում, որտեղ կրոնական, քաղաքական, կրթական հայ առաջնորդները ձերբակալվել են եւ սպանվել: Հայ տղամարդիկ, կանայք, երեխաները պարբերաբար սպանվել են կամ աքսորվել իրենց սեփական հողից: Մեկ միլիոնից քիչ հայեր են վերապրել Ցեղասպանությունը, իսկ նրանցից մի քանի հազարը բնակություն են հաստատել այստեղ` մեր քաղաքում` գտնելով հարմարավետություն փոքրիկ հայկական համայնքում: Չմոռանալով անցյալը` մենք շատ կարեւոր քայլ ենք անում դեպի ապագա` խտրականությունից եւ անհանդուրժողականությունից զերծ: Այս տարելիցն արժեքավոր հնարավորություն է ոչ միայն հիշելու նրանց, ում զրկեցին կյանքից, այլ նաեւ նշելու այն հսկայական ներդրումները, որ մեր հայկական համայքն արել է Նյու Յորքի համար: Բոլոր նյույորքցիների անունից խնդրում եմ ընդունել ցավակցություններս",-ասվում է Բլումբերգի հայտարարության մեջ:
Tuesday, May 1, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment