News.am. 30-5-2012- ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Բըրբենք քաղաքում դժբախտ դեպք է եղել, որի հետեւանքով հայ տղամարդ է մահացել: Los Angeles Times-ի փոխանցմամբ, Բըրբենքի բնակչի մահը վրա է հասել նախօրեին առավոտյան քարհանքի մեքենայի դռների փակման հետեւանքով: 58-ամյա Վիգեն Բուդաղյանը մնացել էր դռների արանքում: Բեռնատարի վարորդը նախքան փրկարարների գալը փորձել էր հանել նրան, իսկ ժամանած բժիշկները արձանագրել են նրա մահը: Ոստիկանության ներկայացուցիչը ասել է, թե հայտնի չեն դժբախտ միջադեպի հանգամանքները, եւ ինչպես է Վիգեն Բուդաղյանը հայտնվել դռների արանքում: Դեպքի կապակցությամբ հետաքննություն է ընթանում:
Wednesday, May 30, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment