Wednesday, May 2, 2012

Վրացի փորձագետ. Հայերի ցեղասպանությունը ճանաչելու հարցը ծեծկռտուքի պատճառ է դարձել Վրաստանի խորհրդարանում

News.am. 2-5-2012- Քիչ հավանական է, որ մոտ ապագայում Վրաստանը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է վրացի քաղաքագետ Զուրաբ Աբաշիձեն, հավելելով, որ բազմաթիվ գործոններ կանխորոշում են Վրաստանի դիրքը: «Բոլորին հայտնի է, թե ինչ վիճակում է գտնվում Վրաստանը. այսօրվա էթնիկ իրավիճակը, քաղաքականությունը, տնտեսությունը, հարեւանները: Այս եւ բազմաթիվ այլ գործոններ որոշիչ դեր են խաղում», - նշել է Աբաշիձեն: Անդրադառնալով Վրաստանի խորհրդարանում Հայոց ցեղասպանության հարցի շուրջ ծագած ծեծկռտուքին, նա նշել է. «Կռիվները Վրաստանի խորհրդարանում անհամաչափ պատասխան էին հայ եղբայրների կողմից Ցեղասպանութունը ճանաչելու խնդրանքին: Ադրբեջանցիներն սկսեցին խորդրարանում ծեծել հայերին, հայերը` վրացիներին, վրացիները` բոլորին: Այ այսպես: Սա փոքր օրինակ է այն մեծ հետեւանքերի, որոնք կարող են տեղի ոնենալ, եթե Վրաստանը ճանաչի Հայոց ցեղասպանությունը», - ընդգծել է նա, հավելելով, որ վրացիներն, իրականում, անտարբեր են հայերի խնդրանքի նկատմամբ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին, Վրաստանի խորհրդարանի անդամ Ջոնդի Բղաթուրիան իր ելույթում շոշափել էր հայերի համար այդ ցավալի հարցը: Ի պատասխան` մեկ այլ պատգամավոր, Մառնեուլիի շրջանից մեծամասական կարգով ընտրված Ազեր Սուլեյմանովն իրեն թույլ էր տվել ռասիստական արտահայտություններ հայ ժողովրդի հասցեին: Այդ կապակցությամբ Վրաստանի հայ համայնքը պահանջում է Սուլեյմանովի հայտարարությունները դիտարկել Վրաստանի Քրեական օրենսգրքի 1421 հոդվածի ներքո, այն է` «Ռասայական խտրականություն, այսինքն գործողություններ` ուղղած ազգային կամ ռասայական թշնամանք սերմանելուն, կամ ազգային հարգանքի եւ արժանապատվության իրավունքները վիրավորելուն,մ որը պատժվում է մինչեւ 3 տարի ազատազրկմամբ»: Այդ կապակցությամբ Վրաստանի օմբուդսմենը նույն օրը տարածել է արտակարգ հայտարարություն, որտեղ կտրականապես դատապարտել է Ազեր Սուլեյմանովի վարքը:

No comments: