Wednesday, May 2, 2012

Էրզրումում կմեկնարկի հայ-թուրքական հարաբերություններին նվիրված գիտաժողովը

Tert.am. 2-5-2012- Թուրքիայի Էրզրում քաղաքում այսօր կմեկնարկի հայ-թուրքական հարաբերություններին նվիրված սիմպոզիումը, որին կմասնակցեն 75 գիտնականներ, որոնցից 12-ն
օտարերկրացի. արդեն էրզրումում են ամերիկացի, ֆրանսիացի, իրանցի, ադրբեջանցի գիտնականները: Ինչպես տեղեկացնում է Haberler կայքը, գիտաժողովը կտևի մինչև մայիսի 4-ը, իսկ այդ ընթացում 15 նիստ տեղի կունենա: Աթաթուրքի անվան համալսարանի հայ-թուրքական հարաբերությունների հետազոտության կենտրոնի տնօրեն Էրոլ Քյուրքչուօղլուն, տեղեկացրել է, որ սիմպոզիումի ընթացքում նաև «նոր փաստաթղթեր են ներկայացվելու»: «Երկու ժողովուրդների պատմությանն առնչվող փաստաթղթեր են ներկայացվելու: Քննարկվելու են թե օրինակ միջնադարում ի՞նչ դիրքորոշում են ունեցել հայերը թուրքերի հանդեպ կամ Օսմանյան կայսրության տարիներին սուլթան Ֆաթիհ Մեհմեթի կողմից հայկական պատրիարքարանը Բուրսայից Ստամբուլ տեղափոխելու հարցը: Հանդիպման առանցքում հայ-թուրքական հարաբերություններն են լինելու և քննարկվելու են պատմական, գիտական հարթության վրա»,- ավելի վաղ ասել էր նա:

No comments: