Saturday, May 19, 2012

Ցավալի կորուստ

Մայիսի 17-ին կյանքի 80-րդ տարում վախճանվել է անվանի գիտնական, հասարակական ականավոր գործիչ, պատմաբան Ստեփան Պողոսյանը: Ստեփան Պողոսյանը շուրջ երկու տասնամյակ նախագահել է Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոի պետական կոմիտեն, ղեկավարել է «Արմենպրես» լրատվական գործակալությունը: Նա ավելի քան տասներկու տարի աշխատելով ՀՀ ԳԱԱ փոխնախագահի պաշտոնում, 1991թ. հիմնադրեց Հայկական հարցի ուսումնասիրության կենտրոնը: Ստեփան Պողոսյանը հեղինակել է Հայկական հարցի, հայ ազգային-ազատագրական պայքարի պատմությանը նվիրված գիտական և փաստագրական բազմաթիվ աշխատություններ, արժանացել է Խորհրդային Միության և Հայաստանի Հանրապետության բազմաթիվ պետական պարգևների: Այս տխուր առիթով խորապես ցավակցում ենք մեծ հայրենասերի և գիտնականի ընտանիքին, հարազատներին և նրա հիշատակը հարգողներին: Հայկական Ժողովրդային Շարժում Կենտրոնական խերհուրդ 18 Մայիսի 2012 թ.

No comments: