Saturday, May 19, 2012

«Ադրբեջանի ու Վրաստանի միջև չկա որևէ խնդիր Քեշիքչի դաղ համալիրի շուրջ». Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության
ղեկավար Էլման Աբդուլաևը հայտարարել է, որ Ադրբեջանի ու Վրաստանի միջև չկա որևէ խնդիր Քեշիքչի դաղ (Դավիթ Գարեջի) համալիրի շուրջ. «Այսօր Ադրբեջանը սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ է տանում Վրաստանի հետ, այդ թվում նաև սահմանի տվյալ հատվածում: Սահմանազատման հարցը սովորական գործընթաց է: Քեշիքչի դաղ համալիրի հարցը քննարկվելու է Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ-ի համաժողովի շրջանակներում Ադրբեջանի ու Վրաստանի արտգործնախարարների` Էլմար Մամեդյարովի ու Գրիգոլ Վաշաձեի հանդիպման ժամանակ: Այդ հանդիպման ժամանակ քննարկվելու են երկկողմանի համագործակցության և տարածաշրջանային հարցեր»: Հիշեցնենք` երեկ հայտնի դարձավ, որ ադրբեջանցի սահմանապահները լքել են սահմանային Դավիթ Գարեջիի վանական համալիրի տարածքը և հետ են քաշվել ելման դիրքեր, որոնցում նրանք կանգնած էին մայիսի 6-ից առաջ:

No comments: