Monday, May 28, 2012

Հիլարի Քլինթոնը Երեւանում կհանդիպի Սերժ Սարգսյանի եւ Էդվարդ Նալբանդյանի հետ

Հունիսի 4-ին Հայաստան կայցելի ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցելության ընթացքում նախատեսված են ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումները Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Երեւանում կայանալիք բանակցությունների օրակարգում են հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության զարգացման ու խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացը, քննարկվելու են երկկողմ հետաքրքրություն ներկայացող տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներ:

No comments: