Monday, May 28, 2012

Լեոն Պանետա. Իրանի դեմ պատերազմի պլանը պատրաստ է, բայց Վաշինգթոնը դեռ հույսը չի կորցրել

News.am. 28-5-2012- Ամերիկացի զինվորականները պատրաստ են հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան` АВС հեռուստաալիքի եթերում: Միաժամանակ, նա նշել է, որ Վաշինգթոնը դեռեւս հույս ունի, որ դիվանագիտական ճակատում կհաղթանակի: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը եւ ողջ միջազգային հանրությունը թույլ չեն տա, որ Իրանում միջուկային զենք ստեղծվի: Այդ քաղաքականության շրջանակներում, Թեհրանի դեմ խիստ պատժամիջոցներ են կիրառվում, ասել է նա: Պանետայի ներկայացմամբ, այդ նպատակին հասնելու համար կարող են օգտագործվել բոլոր հնարավորությունները, հաղորդում է NEWSru.co.il-ը: Միաժամանակ, Լեոն Պանետան ընդգծել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պլաններ է մշակել տարբեր դեպքերի համար, այդ թվում Իրանի դեմ պատերազմը:

No comments: