HayNews.am. 1-5-2012- Ադրբեջանի Միլի Մեջլիսը դիմել է Եվրախորհրդարանին, ԵԽԽՎ-ին և եվրոպական ու միջազգային այլ կառույցների «Հայաստանի կողմից Շուշիի օկուպացման 20-րդ տարելիցի» առիթով: Դիմումում ասվում է, որ «հայկական զորքերի ագրեսիվ գործողությունների արդյունքում մի քանի ցեղասպանություն է տեղի ունեցել, այդ թվում` Խոջալուի ցեղասպանությունը: Մենք հույս ունենք, որ միջազգային հանրությունը վճռականություն և կամք կցուցադրի և Հարավային Կովկասում խաղաղություն կհաստատի, վերջ դնելով հայկական ուժերի օկուպացիոն քաղաքականությանը»,- գրված է դիմումում:
Wednesday, May 2, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment