Panorama.am. 18-5-2012- «Բազմիցս պաշտոնական Բաքուն մերժել է միջնորդների կողմից ներկայացվող առաջարկների փաթեթը կամ հետ կանգնել ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածություններից»,- մեկնաբանելով Եվրահանձնաժողովի ու ԵՄ Արտաքին քաղաքական ու անվտանգության հարցերով ԵՄ բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշտոնի գրասենյակի տարածած զեկույցում տեղ գտած առաջարկները՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը: Նշենք, որ փաստաթղթում առաջարկում էր արագացնել «Հիմնարար սկզբունքների» շուրջ փաստաթղթի համաձայնեցման գործընթացը: Դ. Բաբայանն ընդգծեց, որ եթե ԵՄ-ն շահագրգռված է ԼՂ հիմնախնդրի կարգավորմամբ, ապա անհրաժեշտ է, որպեսզի նա առավել խորն ուսումնասիրի խնդրի էությունը: «Ինչի շուրջ պետք է համաձայնություն լինի, եթե կողմերից մեկը տակավին ժխտում է հիմնախնդիրը կարգավորելու փոխզիջումային տարբերակը: Բացի դրանից, կան սկզբունքներ, որոնց հետ բոլորն էլ համաձայն են, մենք էլ ենք ընդունում տարածքային ամբողջականության սկզբունքը, ազգերի ինքնորոշման սկզբունքը, Ադրբեջանը ևս: Սակայն ունենք տարբեր պատկերացումներ այս սկզբունքների վերաբերյալ: Ուրիշ բան, եթե ԵՄ-ումկարծում են, թե այս պահին այլ տարբերակ չկա և պետք է ստատուս-քվոն պահպանվի: Մի բան պարզ է՝ 1994 թվականից առ այսօր ավելի լավ տարբերակ, քան ստատուս-քովյի պահպանումն է, դեռ չի եղել»,- ասաց նա: Նրա խոսքերով, Ադրբեջանն արդեն իսկ մերժել է «Հիմնարար սկզբունքների» վերաբերյալ փաստաթուղթը, իսկ դա նշանակում է, որ առաջարկը պետք է արվի Ադրբեջանի, այլ ոչ թե Հայաստանին:
Saturday, May 19, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment