Saturday, May 19, 2012

Էրդողանը կտիրանա Դիարբեքիրին այնքան, ինչքան մենք կտիրանանք Փարիզին. քուրդ կուսակցապետ

News.am. 19-5-2012- Թուրքիայի քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցության համանախագահ Սելահաթին Դեմիրթաշն արձագանքել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, թե ցանկանում է իր կուսակիցներին տեսնել Դիարբեքիրի, Վանի եւ Շրնաքի քաղաքապետերի պաշտոնում։ Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ քուրդ կուսակցապետը լրագրողների հետ զրույցում նշել է, թե քրդական կուսակցությունն էլ ցանկանում է Փարիզի, Հռոմի եւ Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում հաղթել, սակայն չի լինում, իհարկե։ «Ինչքան մեր երազած քաղաքներին տիրանալը դժվար է, այնքան էլ Էրդողանի համար դժվար է տիրանալ Դիարբեքիր, Վան եւ Շրնաք քաղաքներին։ Նշենք, որ վերոնշյալ քաղաքների բնակչության ճնշող մեծամասնությունը քրդեր են եւ ամեն անգամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթում են քրդական կուսակցության անդամները։

No comments: