Thursday, May 10, 2012

Օբաման օգնել է փոխել աշխարհի կարծիքն Իրանի մասին. Բայդեն

Tert.am. 10-5-2012- Օբամայի ադմինիստրացիան օգնել է փոխել Իրանի վերաբերյալ աշխարհի կարծիքը, ասել է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը` ընդգծելով, որ Վաշինգտոնը «ցանկացած միջոցով» Թեհրանին հետ է պահելու միջուկային զենքի ստեղծումից, փոխանցում է Al Arabiya-ն: Բայդենը հիշեցրել է, որ իրենց իշխանության գալու ժամանակ Իրանի վրա միջազգային ճնշում գրեթե չկար: Փոխնախագահը նաև հետևյալ տեսակետն է հնչեցրել. «Մենք դիվանագիտորեն մեկուսացած էինք աշխարհում, տարածաշրջանում, Եվրոպայում: Իրանի վրա միջազգային ճնշումը չեզոք վիճակում էր մնացել»` ի քննադատություն Ջորջ Բուշ կրտսերի քաղաքականության: Ըստ նրա` ԱՄՆ-ի ոչ հստակ գործելը Իրանին թույլ է տվել ահաբեկել իր հարևաններին: Ուշագրավ է, որ այս հայտարարությունը Բայդենն արել է Ատլանտայում ռաբբիների հետ հանդիպմանը:

No comments: