Friday, July 8, 2011

Դա վրացական կողմի սադրանք էր

Ամենայն Հայոց Կաթողիկոսի մամլո խոսնակ Տ. Վահրամ քահանա Մելիքյանի արձագանքը համացանցում տարածված տեսանյութի առիթով
Ամենայն Հայոց Կաթողիկոսի Վրաստան կատարած այցի շրջանակներում հունիսի 11-ին Վեհափառ Հայրապետը շքախմբի ուղեկցությամբ այցելեց վրաց պատրիարքարան, ուր տեղի ունեցավ նախ երկու կաթողիկոսների առանձնազրույցը, ապա լրատվամիջոցների կողմից լուսաբանված պաշտոնական հանդիպումը:
Հանդիպման ավարտին Վրաց Պատրիարքը Վեհափառ Հայրապետի և շքախմբի անդամների հետ շրջայց կատարեց պատրիարքարանի շենքում` ներկայացնելով Եկեղեցին, այգին և թռչունները: Այնուհետև Վեհափառ Հայրապետը բարձրաստիճան հոգևորականների հետ առաջնորդվեց պատրիարքարանի մառան, ուր գինու հյուրասիրության ժամանակ տեղի ունեցավ մտերմիկ, անկաշկանդ, ոչ պաշտոնական զրույց, այդ իսկ պատճառով ռուսերեն լեզվով:
Հյուրասիրության ընթացքում Գարեգին Բ Կաթողիկոսը անդրադարձ է կատարել Հայ Եկեղեցուն հուզող խնդրիներին` ընդգծելով, որ այցի ընթացքում երկու հովվապետերի միջև կայացած պայմանավորվածություններից Վրաց Պատրիարքը պաշտոնական հանդիպման ժամանակ հետ քայլ է կատարել: Նաև զրույցում Նորին Սրբությունն անդրադառնում է Վրաց Պատրիարքարանում եղած շրջայցին:
Համացանցում տարածված տեսանյութը մոնտաժված է և խեղաթյուրված ձևով է ներկայացնում երկու Կաթողիկոսների մտերմիկ հանդիպումը, որին, ի դեպ, թույլատրված չէր նկարահանողների մուտքը:
Ինչպես կոմունիկեի նախագծի հրապարակումը, սա ևս հերթական սադրանքն ենք նկատում վրացական կողմի, ինչը մեզ համար անհասկանալի պատճառներով որոշ շրջանակներ շահարկման նյութ են դարձնում:
08.07.2011թ.

No comments: