Tert.am. 23-5-2012- Ստամբուլի Այդընի համալսարանի ադրբեջանական արմատներով պրոֆեսոր Քամիլ Վելի Ներիմանօղլուն Turkiye օրաթերթին տված հարցրույցում նշել է, որ հայ-թուրքական սահմանն անպայման բացել է պետք: «Թուրքական ապրանքներն առանց այլ էլ լի են հայկական շուկաներում և այդ պայմաններում սահմանը փակ պահելը որևէ իմաստ չունի»,- ասել է նա: Երկար տարիներ Թուրքիայում բնակվող պրոֆեսորը աշխատություններ ունի նաև Հայոց Ցեղասպանության վերաբերյալ: Հայ-թուրքական հարաբերությունների մասին նա ասել է, որ Թուրքիան պետք է բացի հայ-թուրքական սահմանը: Նա ասել է, որ սահմանի փակ լինելու հանգամանքը չի խանգարում Հայաստանի քաղաքացիներին Վրաստանի կամ Իրանի սահմանով մուտք գործել Թուրքիա: Դրա վկայությունն են նաև Թուրքիայում ապօրինի բնակվող և աշխատող մոտ 100 հազ հայերը: «Հայկական շուկաները և խանութները լի են թուրքական արտադրանքով, և այս պայմաններում սահմանները փակ պահելն անիմաստ է: Բացի այդ սահմանի բացումը նաև դրական կողմեր կունենա: Այդ դեպքում հայ ժողովուրդը մեզ վատ աչքով չի նայի և կհասկանա, որ անցյալում տեղի ունեցած իրադարձությունները պետք է անցյալում թողնել»,- ասել է Նարիմանօղլուն: Հարցազրույցում նա խիստ քննադատության է ենթարկել Ադրբեջանի իշխող վարչախմբին: «Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները երկու հարթությամբ պետք է դիտարկել: Մեկը` ժողովուրդների հարաբերություններն է, ինչը պատմական արմատներ ունի և որևէ մեկը խաթարել չի կարող: Մյուսը պետական մակարդակն է, որում որոշ արատներ կան: Այժմ Ադրբեջանի իշխանությունները ժողովրդի հանդեպ վարում են անարդար, կոռուպցիոն քաղաքականություն, իսկ Թուրքիայի հետ հարաբերություններում հակասական որոշումներ ընդունում»,- ասել է նա: Ալիևյան կլանի մասին պրոֆեսորը նշել է, որ Ադրբեջանի կառավարության հիմնական նպատակը իշխանությունը ձեռքից չթողնելն է և այդ պատճառով ընդդիմության հանդեպ ճնշումներն օրեցօր ավելանում են: «Ընդդիմության առաջնորդներին արգելվել է դուրս գալ երկրից, նրանցից ոմանք անգամ տնային կալանքի տակ են: Նման պետությունը որքա՞ն կարող է ոտքի վրա մնալ: Ժողովրդական շարժումը կարող է սկսվել ցանկացած պահի: Նավթից ստացված գումարները չեն օգտագործվում ի շահ ժողովրդի: Ասվում է, որ պատերազմի ենք պատրաստվում, զինվում ենք, բանակն ենք հզորացնում, դրանք բոլորն էլ անհիմն խոսքեր են և ուղղված են ընդդիմությանը լռեցնելուն և իշխող կլանի գերակայությունն ամրապնդելուն»,- հայտարարել է Նարիմանօղլուն: Նա նաև գտնում է, որ Ադրբեջանի կառավարությունը Թուրքիայի հետ հարաբերություններում նույնպես ազնիվ չէ, օրինակ` Ադրբեջանի կառավարությունը «Նաբուկկո» նախագծին իր ստորագրությանը մինչ այժմ չի դրել: Պրոֆեսորը նաև պնդել է, որ վաղ թե ուշ Ադրբեջանն ու Թուրքիան կոնֆեդերացիա են ձևավորելու, ունենալու են միասնական լեզու և այբուբեն և ոչ մի կառավարություն դրա դեմն առնել չի կարողանալու: Wednesday, May 23, 2012
Հայ-թուրքական սահմանը պետք է պարտադիր բացվի. ադրբեջանցի պրոֆեսոր
Tert.am. 23-5-2012- Ստամբուլի Այդընի համալսարանի ադրբեջանական արմատներով պրոֆեսոր Քամիլ Վելի Ներիմանօղլուն Turkiye օրաթերթին տված հարցրույցում նշել է, որ հայ-թուրքական սահմանն անպայման բացել է պետք: «Թուրքական ապրանքներն առանց այլ էլ լի են հայկական շուկաներում և այդ պայմաններում սահմանը փակ պահելը որևէ իմաստ չունի»,- ասել է նա: Երկար տարիներ Թուրքիայում բնակվող պրոֆեսորը աշխատություններ ունի նաև Հայոց Ցեղասպանության վերաբերյալ: Հայ-թուրքական հարաբերությունների մասին նա ասել է, որ Թուրքիան պետք է բացի հայ-թուրքական սահմանը: Նա ասել է, որ սահմանի փակ լինելու հանգամանքը չի խանգարում Հայաստանի քաղաքացիներին Վրաստանի կամ Իրանի սահմանով մուտք գործել Թուրքիա: Դրա վկայությունն են նաև Թուրքիայում ապօրինի բնակվող և աշխատող մոտ 100 հազ հայերը: «Հայկական շուկաները և խանութները լի են թուրքական արտադրանքով, և այս պայմաններում սահմանները փակ պահելն անիմաստ է: Բացի այդ սահմանի բացումը նաև դրական կողմեր կունենա: Այդ դեպքում հայ ժողովուրդը մեզ վատ աչքով չի նայի և կհասկանա, որ անցյալում տեղի ունեցած իրադարձությունները պետք է անցյալում թողնել»,- ասել է Նարիմանօղլուն: Հարցազրույցում նա խիստ քննադատության է ենթարկել Ադրբեջանի իշխող վարչախմբին: «Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները երկու հարթությամբ պետք է դիտարկել: Մեկը` ժողովուրդների հարաբերություններն է, ինչը պատմական արմատներ ունի և որևէ մեկը խաթարել չի կարող: Մյուսը պետական մակարդակն է, որում որոշ արատներ կան: Այժմ Ադրբեջանի իշխանությունները ժողովրդի հանդեպ վարում են անարդար, կոռուպցիոն քաղաքականություն, իսկ Թուրքիայի հետ հարաբերություններում հակասական որոշումներ ընդունում»,- ասել է նա: Ալիևյան կլանի մասին պրոֆեսորը նշել է, որ Ադրբեջանի կառավարության հիմնական նպատակը իշխանությունը ձեռքից չթողնելն է և այդ պատճառով ընդդիմության հանդեպ ճնշումներն օրեցօր ավելանում են: «Ընդդիմության առաջնորդներին արգելվել է դուրս գալ երկրից, նրանցից ոմանք անգամ տնային կալանքի տակ են: Նման պետությունը որքա՞ն կարող է ոտքի վրա մնալ: Ժողովրդական շարժումը կարող է սկսվել ցանկացած պահի: Նավթից ստացված գումարները չեն օգտագործվում ի շահ ժողովրդի: Ասվում է, որ պատերազմի ենք պատրաստվում, զինվում ենք, բանակն ենք հզորացնում, դրանք բոլորն էլ անհիմն խոսքեր են և ուղղված են ընդդիմությանը լռեցնելուն և իշխող կլանի գերակայությունն ամրապնդելուն»,- հայտարարել է Նարիմանօղլուն: Նա նաև գտնում է, որ Ադրբեջանի կառավարությունը Թուրքիայի հետ հարաբերություններում նույնպես ազնիվ չէ, օրինակ` Ադրբեջանի կառավարությունը «Նաբուկկո» նախագծին իր ստորագրությանը մինչ այժմ չի դրել: Պրոֆեսորը նաև պնդել է, որ վաղ թե ուշ Ադրբեջանն ու Թուրքիան կոնֆեդերացիա են ձևավորելու, ունենալու են միասնական լեզու և այբուբեն և ոչ մի կառավարություն դրա դեմն առնել չի կարողանալու:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment