Thursday, May 24, 2012

Իրանը «վեցնյակին» 5 կետից բաղկացած պատասխան աառաջարկ է արել

News.am. 23-5-2012- Իրանն, այսօր` մայիսի 23-ին, Բաղդադում, «վեցնյակի» երկրների հետ բանակցությունների առաջին փուլում, 5 կետից բաղկացած պատասխան առաջարկ է արել: «Մեր առաջարկները հիմնված են միջուկային զենքի չտարածման պայմանագրի, ինչպես նաեւ փոխադարձության եւ քայլ առ քայլ առաջ գնալու սկզբունքների վրա, որոնք մշակվել էին Ստամբուլում կայացած քննարկումների ժամանակ»,-ասել է Իրանի պատվիրակության աղբյուրը: Այժմ Իրանի պատվիրակությունը սպասում է միջազգային բանակցողների արձագանքին երկրորդ փուլում, որը տեղի կունենա մայիսի 24-ին: Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրամիության պաշտոնական ներկայացուցիչ Մայքլ Մանը հայտարարել էր, որ «վեցնյակը» Իրանի համար մի քանի նոր առաջարկներ է պատրաստել, որոնք այդ երկրին կոչ են անում դադարեցնել ուրանի հարստացումը մինչեւ 20 տոկոս:

No comments: