Tert.am. 23-5-2012- Այլընտրանքային ընտրությունների միջոցով հարկավոր է նոր ընտրություններ անցկացնել և հասնել իշխանափոխության: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սարդարապատ» շարժման անդամ Գարեգին Չուգասզյանը՝ նշելով, որ մայիսի 6-ին կայացած ընտրությունները չեն արտահայտել ժողովրդի կամքը: «Մենք գտնում ենք, որ Հայաստանը բոլոր հայերի հայրենքն է: Մեր նախագիծը ունենալու է համահայկական նշանակություն: Մենք երկու փուլով պետք է հասնենք իշխանափոխության: Կնքվելու են քաղաքացիական պայմանագրեր, կազմավորվելու է այլընտրանքային քաղաքացիական նախախորհրդարան: Երկրորդ փուլում արդեն կկազմավորենք խորհրդարան»,-ասաց Գարեգին Չուգասզյանը: Առաջին փուլի ժամանակ կամավորները կմասնակցեն նախախորհդարանի աշխատանքներին, իսկ քաղաքացիների հետ պայմանագրեր կնքելուց հետո արդեն կընդարձակվի և հենց երկրորդ փուլով կընդարձակվի խորհրդարանը, և քաղաքացիների հետ կմշակվեն նոր սահմանդրությունը: «Սարդարապատ» նախաձեռնության այս ծրագիրը ըստ Չուգասզյանի նոր Հայաստանի Հանրապետության տեսլականն է, որին պետք է հասնել առանց ցնցումների: «Սա չպետք է լինի մի խումբ անձանց կամքը, այլ պետք է լինի անհատների և ողջ հասարակության կամքը»,- ասաց Գ. Չուգասզյանը: Գարեգին Չուգասզյանը նշեց, որ մեկնարկը տրվում է այսօրվանից, և մեկ ամիս անց արդեն իսկ իրենք կունենան արդյունքներ, և կներկայացնեն հասարակությանը կատարած աշխատանքները: Վերջինս նշեց նաև, որ իրենց նախախորհրդարանի, և արդեն երկրորդ փուլի հիմնական խորհրդարանի աշխատանքներին մասնակցելու են բոլոր նրանք ովքեր ցանկանան, մասնակից կարող են դառնալ նաև հայրենիքի հեռու գտնվող հայերը: «Այս արատավոր շրջանը կտրվելու է այն պահին, երբ մենք ինքներս չմեղադրենք մեր ժողովրդին գումար վերցնելու համար: Մենք ունենք մի ժողովուրդ, որը մթի մեջ է, մենք պետք է լույսը ստեղծենք, և արդեն այդ անորակ 5000 դրամի հետևից չեն կարող գնալ»,-ասաց Գ Չուգասզյանը: Wednesday, May 23, 2012
«Սարդարապատ» նախաձեռնությունը անցկացնելու է այլընտրանքային ընտրություններ Հայաստանում
Tert.am. 23-5-2012- Այլընտրանքային ընտրությունների միջոցով հարկավոր է նոր ընտրություններ անցկացնել և հասնել իշխանափոխության: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սարդարապատ» շարժման անդամ Գարեգին Չուգասզյանը՝ նշելով, որ մայիսի 6-ին կայացած ընտրությունները չեն արտահայտել ժողովրդի կամքը: «Մենք գտնում ենք, որ Հայաստանը բոլոր հայերի հայրենքն է: Մեր նախագիծը ունենալու է համահայկական նշանակություն: Մենք երկու փուլով պետք է հասնենք իշխանափոխության: Կնքվելու են քաղաքացիական պայմանագրեր, կազմավորվելու է այլընտրանքային քաղաքացիական նախախորհրդարան: Երկրորդ փուլում արդեն կկազմավորենք խորհրդարան»,-ասաց Գարեգին Չուգասզյանը: Առաջին փուլի ժամանակ կամավորները կմասնակցեն նախախորհդարանի աշխատանքներին, իսկ քաղաքացիների հետ պայմանագրեր կնքելուց հետո արդեն կընդարձակվի և հենց երկրորդ փուլով կընդարձակվի խորհրդարանը, և քաղաքացիների հետ կմշակվեն նոր սահմանդրությունը: «Սարդարապատ» նախաձեռնության այս ծրագիրը ըստ Չուգասզյանի նոր Հայաստանի Հանրապետության տեսլականն է, որին պետք է հասնել առանց ցնցումների: «Սա չպետք է լինի մի խումբ անձանց կամքը, այլ պետք է լինի անհատների և ողջ հասարակության կամքը»,- ասաց Գ. Չուգասզյանը: Գարեգին Չուգասզյանը նշեց, որ մեկնարկը տրվում է այսօրվանից, և մեկ ամիս անց արդեն իսկ իրենք կունենան արդյունքներ, և կներկայացնեն հասարակությանը կատարած աշխատանքները: Վերջինս նշեց նաև, որ իրենց նախախորհրդարանի, և արդեն երկրորդ փուլի հիմնական խորհրդարանի աշխատանքներին մասնակցելու են բոլոր նրանք ովքեր ցանկանան, մասնակից կարող են դառնալ նաև հայրենիքի հեռու գտնվող հայերը: «Այս արատավոր շրջանը կտրվելու է այն պահին, երբ մենք ինքներս չմեղադրենք մեր ժողովրդին գումար վերցնելու համար: Մենք ունենք մի ժողովուրդ, որը մթի մեջ է, մենք պետք է լույսը ստեղծենք, և արդեն այդ անորակ 5000 դրամի հետևից չեն կարող գնալ»,-ասաց Գ Չուգասզյանը:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment