Wednesday, May 23, 2012

Լավրովը հույս է հայտնել, թե Օբաման չի աջակցի Իրանի դեմ նոր պատժամիջոցներին

News.am. 23-5-2012- Իրանը պատրաստ է համաձայնեցնել գործողությունները ատոմային խնդրի կարգավորման «վեցնյակի» հետ, Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի արտգործխնախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով, ռուսական կողմը հստակ պատկերացումներ ունի մինչ այս կայացած հանդիպումների արդյունքում, որ Իրանը պատրաստ է կոնկրետ քայլեր համաձայնեցնել` հիմնված փուլայնության եւ փոխադարձության վրա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: «Ռուսաստանը հույս ունի, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի աջակցի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նոր, միակողմանի պատժամիջոցները Իրանի դեմ»,- ասել է Ռուսաստանի ԱԳՆ-ն: «Հուսով եմ, որ ամերիկյան օրենսդիրների այս բացթողումն ի վերջո համապատասխան վերաբերմունքի կարժանանա ԱՄՆ վարչակազմի, նախագահի կողմից»,- ասել է նա:

No comments: