Tuesday, May 29, 2012

Օլանդը խելացի է և կհասկանա, որ մեզ նեղացնելը չի բխում Ֆրանսիայի շահերից. Բաղըշ

Tert.am. 29-5-2012- Թուրքիայի` Եվրոպական միության հարցերով պետնախարար Էգեմեն Բաղըշը հայտարարել է, որ Ֆրանսիայում նախագահի փոփոխությունից հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը միայնակ չի կարողանա «հակաթուրքական լինելը» շարունակել: Ինչպես տեղեկացնում է «Հուրրիյեթ»-ը, Բաղըշն ասել է, թե ինքը հույս ունի, որ Ֆրանսուա Օլանդի ժամանակաշրջանում Թուրքիա-ԵՄ հարաբերությունները կակտիվանան: «Օլանդի առջև այս պահին կարևոր խնդիրներ կան: Դրանցից մեկն էլ տնտեսական ճգնաժամն է: Սյդ ճգնաժամի ընթացքում ֆրանսիական ընկերությունները նոր շուկաների կարիք ունեն, իսկ 75 միլիոն բնակչություն ունեցող Թուրքիան լուրջ շուկա է»,- ասել է Բաղըշը: Նա նշել է, որ Թուրքիան նաև տարանցիկ երկիր է և Ֆրանսիան կարող է կապել ավելի քան 50 երկրների հետ: «Կարծում եմ` պարոն Օլանդը բավական խելացի է և կհասկանա, որ մեզ նեղացնելը Ֆրանսիայի շահերից չի բխում»,- ասել է նա: Բաղըշը համոզված պնդել է, որ ԵՄ-ն օրեցօր ավելի շատ է ունենալու Թուրքիայի կարիքը, իսկ Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցելու անհրաժեշտությունը` նվազելու է:

No comments: