News.am. 23-5-2012- ԱՄՆ-ը շարունակում է մեծ հույսեր ունենալ, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը կվերսկսվի, եւ պաշտոնական Վաշինգտոնը այդ նպատակով շարունակում է իր աշխատանքը Թուրքիայի հետ: Այդ մասին այսօր` մայիսի 23-ին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը: Հարցին, թե որեւէ հեռանկար կա՞ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման համար, Հեֆերնը պատասխանել է. «Իհարկե, մենք մեծ հույսեր ունենք, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը կվերսկսվի եւ չի կապվի որեւէ այլ հարցի հետ: Մենք շարունակում ենք աշխատել Թուրքիայի հետ եւ դրդում ենք նրան ճիշտ քայլեր կատարել»: Անդրադառնալով այն հարցին, թե պաշտոնական Վաշինգտոնը ի՞նչ քայլեր է ձեռնարկում Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների նորմալացման համար, Հեֆերնն ասել է. «Մենք հաճախ հանդիպում ենք հայ ու թուրք ղեկավարների հետ եւ շարունակում ենք դրդել նրանց նորմալացնել երկկողմ հարաբերությունները: Մենք նաեւ շատ գոհ ենք, որ Հայաստանի նախագահը կամք դրսեւորեց արձանագրությունները առաջ մղելու համար եւ դրանք Ազգային ժողովից հետ չկանչեց: Հույս ունենք, որ Թուրքիան ճիշտ քայլ կանի»: Wednesday, May 23, 2012
Մեծ հույսեր ունենք, որ հայ-թուրքական գործընթացը կվերսկսվի. Ջոն Հեֆերն
News.am. 23-5-2012- ԱՄՆ-ը շարունակում է մեծ հույսեր ունենալ, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը կվերսկսվի, եւ պաշտոնական Վաշինգտոնը այդ նպատակով շարունակում է իր աշխատանքը Թուրքիայի հետ: Այդ մասին այսօր` մայիսի 23-ին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը: Հարցին, թե որեւէ հեռանկար կա՞ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման համար, Հեֆերնը պատասխանել է. «Իհարկե, մենք մեծ հույսեր ունենք, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը կվերսկսվի եւ չի կապվի որեւէ այլ հարցի հետ: Մենք շարունակում ենք աշխատել Թուրքիայի հետ եւ դրդում ենք նրան ճիշտ քայլեր կատարել»: Անդրադառնալով այն հարցին, թե պաշտոնական Վաշինգտոնը ի՞նչ քայլեր է ձեռնարկում Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների նորմալացման համար, Հեֆերնն ասել է. «Մենք հաճախ հանդիպում ենք հայ ու թուրք ղեկավարների հետ եւ շարունակում ենք դրդել նրանց նորմալացնել երկկողմ հարաբերությունները: Մենք նաեւ շատ գոհ ենք, որ Հայաստանի նախագահը կամք դրսեւորեց արձանագրությունները առաջ մղելու համար եւ դրանք Ազգային ժողովից հետ չկանչեց: Հույս ունենք, որ Թուրքիան ճիշտ քայլ կանի»:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment