Tert.am. 23-5-2012- Tweet Մայիսի 25-ին`Սահմանապահի օրվա առիթով (մայիսի 28) Հայաստանում Ռուսհամագործակցության ներկայացուցչությունը` ՀՀ Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության (ԴԱԾ) Սահմանապահ Վարչության հետ համատեղ, Հայաստան-Թուրքիա սահմանային հատվածում կանցկացնի մամուլի ներկայացուցիչների շրջագայություն՝ երկու ռուսական սահմանապահ ջոկատների ուղեկցությամբ: Ըստ Ռուսհամագործակցության ներկայացուցչության հաղորդագրության՝ լրագրողների ցանկության դեպքում այցելություն կլինի Գյումրիում կամ Արմավիրում (Բագարան) տեղակայված սահմանապահ ջոկատներ: Հաղորդագրությունում արձանագրում է այն փաստը, որ ՌԴ ԴԱԾ սահմանապահ վարչությունը պաշտպանում է Հայաստանի արտաքին սահմանները, ապա հիշեցվում, որ պետական սահմանի պաշտպանությունը սահմանապահ վարչության տարածքում կատարվում է Հայաստանի և Ռուսաստանի գործող օրենսդրություններին, 1992թ. կնքված «Հայաստանի տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին` նրանց գործելու պայմաններում» պայմանագրի, ինչպես նաև այդ պայմանագրի հավելյալ համաձայնագրերին համապատասխան: ՌԴ ԴԱԾ Սահմանապահ Վարչությունը Հայաստանում ներառում է 4 սահմանապահ ջոկատ` Գյումրիում, Արմավիրում, Արտաշատում և Մեղրիում, ինչպես նաև առանձին սահմանային պահակակետ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Գյումրիի սահմանապահ ջոկատի պատմությունը սկսում է 1829թ-ից, երբ Ադրիանապոլսի պայմանագրից և Գյումրիի` Ռուսաստանին միանալուց հետո կազմակերպվել էր սահմանային պահակազոր: Գյումրիի սահմանապահ ջոկատը ձևավորվել է 1924թ. մայիսի 20-ին: 1968թ. մայիսի 27-ին ջոկատը պարգևատրվել է Կարմիր դրոշակի շքանշանով: Իսկ Արմավիրի սահմանապահ ջոկատը ձևավորվել է 1924թ. մայիսի 25-ին` Ստեպինական դիվիզիայի 26-րդ առանձին սահմանապահ գնդի հիմքի վրա: 1939թ. ԽՍՀՄ Բարձրագույն Խորհրդի Պրեզիդիումի հրամանագրով ջոկատին շնորհվել է հայ նշանավոր քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի անունը: Wednesday, May 23, 2012
Հայ լրագրողները կայցելեն Հայաստան-Թուրքիա սահմանային գոտի
Tert.am. 23-5-2012- Tweet Մայիսի 25-ին`Սահմանապահի օրվա առիթով (մայիսի 28) Հայաստանում Ռուսհամագործակցության ներկայացուցչությունը` ՀՀ Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության (ԴԱԾ) Սահմանապահ Վարչության հետ համատեղ, Հայաստան-Թուրքիա սահմանային հատվածում կանցկացնի մամուլի ներկայացուցիչների շրջագայություն՝ երկու ռուսական սահմանապահ ջոկատների ուղեկցությամբ: Ըստ Ռուսհամագործակցության ներկայացուցչության հաղորդագրության՝ լրագրողների ցանկության դեպքում այցելություն կլինի Գյումրիում կամ Արմավիրում (Բագարան) տեղակայված սահմանապահ ջոկատներ: Հաղորդագրությունում արձանագրում է այն փաստը, որ ՌԴ ԴԱԾ սահմանապահ վարչությունը պաշտպանում է Հայաստանի արտաքին սահմանները, ապա հիշեցվում, որ պետական սահմանի պաշտպանությունը սահմանապահ վարչության տարածքում կատարվում է Հայաստանի և Ռուսաստանի գործող օրենսդրություններին, 1992թ. կնքված «Հայաստանի տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին` նրանց գործելու պայմաններում» պայմանագրի, ինչպես նաև այդ պայմանագրի հավելյալ համաձայնագրերին համապատասխան: ՌԴ ԴԱԾ Սահմանապահ Վարչությունը Հայաստանում ներառում է 4 սահմանապահ ջոկատ` Գյումրիում, Արմավիրում, Արտաշատում և Մեղրիում, ինչպես նաև առանձին սահմանային պահակակետ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Գյումրիի սահմանապահ ջոկատի պատմությունը սկսում է 1829թ-ից, երբ Ադրիանապոլսի պայմանագրից և Գյումրիի` Ռուսաստանին միանալուց հետո կազմակերպվել էր սահմանային պահակազոր: Գյումրիի սահմանապահ ջոկատը ձևավորվել է 1924թ. մայիսի 20-ին: 1968թ. մայիսի 27-ին ջոկատը պարգևատրվել է Կարմիր դրոշակի շքանշանով: Իսկ Արմավիրի սահմանապահ ջոկատը ձևավորվել է 1924թ. մայիսի 25-ին` Ստեպինական դիվիզիայի 26-րդ առանձին սահմանապահ գնդի հիմքի վրա: 1939թ. ԽՍՀՄ Բարձրագույն Խորհրդի Պրեզիդիումի հրամանագրով ջոկատին շնորհվել է հայ նշանավոր քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի անունը:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment