News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Ջալագանիան երեկ ընդունել է Վրաստանում Իրանի դեսպան Մաջդի Սամաձադե Սաբերին: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմանի հարաբերությունների հարցը: Հանդիպման մանրամասները չեն հաղորդվում:
Նախորդ շաբաթ արտասահմանյան ԶԼՄ-ները, վկայակոչելով Վրաստանի ԱԳՆ-ում ունեցած աղբյուրին, հայտնել էին, որ Վրաստանն ու ԱՄՆ-ը քննարկում են Իրանի հանդեպ պատժամիջոցների քաղաքականության մեջ Վրաստանի ներգրավման հարցը:
Բացի այդ, մի շարք ԶԼՄ-ներ էլ հայտնել էին, որ Իրանի քաղաքացիների համար որոշակի դժվարություններ են ի հայտ եկել՝ կապված Վրաստանի բանկային համակարգից օգտվելու հետ, քանի որ Իրանի քաղաքացիների համար սահմանվել են մի շարք սահմանափակումներ:
Հիշեցնենք, որ Վրաստանի առաջին փոխարտգործնախարար Նիկոլոզ Վաշակիձեն երկուշաբթի տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հերքել էր այն տեղեկատվությունը, թե Վրաստանն ԱՄՆ-ի հետ քննարկում է Իրանի հանդեպ պատժամիջոցների սահմանման հարցը:
Thursday, May 24, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment