Tert.am.24-5-2012- Իրաքի մայրաքաղաք Բաղդադում երեկ մեկնարկած միջնորդ «վեցնյակ»-ի և Իրանի միջև երկրի միջուկային ծրագիր շուրջ բանակցությունները կշարունակվեն այսօր, տեղեկացնում է Associated Press-ը:
Իրանի և «վեցնյակ»-ի երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի միջև բանակցությունների նախորդ փուլը տեղի էր ունեցել Ստամբուլում:
Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի մամուլի խոսնակը տեղեկացրել է, որ իրենք բանակցային սեղանին դրել են մի առաջարկ, որը պետք է շահագրգռի Իրանին: Այն ԱՄՆ-ի, ԵՄ -ի և ՄԱԿ-ի կողմից Իրանի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցների հավանական կրճատման մասին է:
Իրանի պետական «ԻՐՆԱ» գործակալությունը, սակայն այդ առաջարկները «արդար և անհավասարակշիռ» է համարել:
Ուշագրավ է, որ հանդիպման ընթացքում Քեթրին Էշթոնի հագուստը համապատասխանել է իրանական ստանդարտներին և «մինչև կոկորդը ծածկված է եղել»:
Բաղդադի «Կանաչ գոտի» շրջանում անցկացվող բանակցությունների անվտանգությունն ապահովել են շուրջ 15 հազար ոստիկաններ:
Երեկ Էշթոնի մամուլի խոսնակը նաև տեղեկացրել էր, որ ընդհանուր առմամբ բանակցություններն ընթանում են դրական մթնոլորտում:
Thursday, May 24, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment