HayNews.am. 27-5-2012- Ներկայիս Թուրքիայի Կարս նահանգում, որը սահմանակից է Հայաստանին, տեղի է ունեցել միջոցառում` նվիրված Ադրբեջանի առաջին հանրապետության հիմնադրման 94 ամյակին: Կարս քաղաքում Ադրբեջանի հյուպատոսության կազմակերպված ընդունելությանը մասնակցել է Կարսի նահանգապետ Ահմեթ Քարան, ով առիթը բաց չի թողել «փոքր եղբայրների» մոտ հակահայ հայտարարություններ անել: «Հայաստանի հետ սահմանը չի բացվի, քանի դեռ Արցախն Ադրբեջանի կազմում չէ»,-հայտարարել է Կարսի նահանգապետը և հավելել. «Եթե հայերը մնան Արցախում, հայ-թուրքական սահմանի անցակետերը կշարունակեն փակ մնալ»: Վերջինս չի մոռացել նաև պանթյուրքական ծրագրերի մասին: «Նախիջևանը հանդիսանում է դուռ թուրքերի համար դեպի Մեծ Թուրան»,-հայտարարել է Քարան և շարունակել գովեստի խոսքեր շռայլել Բաքվին: Նշենք, որ Կարսը, վերջին տվյալներով, համարվում է Թուրքիայի ամենաթույլ զարգացած շրջաններից, ինչի հիմնական պատճառներից մեկն էլ Հայաստանի հետ փակ սահմանն է: Monday, May 28, 2012
Կարսի նահանգապետը` պանթյուրքական ծրագրերի և ՀՀ-ի հետ փակ սահմանի մասին
HayNews.am. 27-5-2012- Ներկայիս Թուրքիայի Կարս նահանգում, որը սահմանակից է Հայաստանին, տեղի է ունեցել միջոցառում` նվիրված Ադրբեջանի առաջին հանրապետության հիմնադրման 94 ամյակին: Կարս քաղաքում Ադրբեջանի հյուպատոսության կազմակերպված ընդունելությանը մասնակցել է Կարսի նահանգապետ Ահմեթ Քարան, ով առիթը բաց չի թողել «փոքր եղբայրների» մոտ հակահայ հայտարարություններ անել: «Հայաստանի հետ սահմանը չի բացվի, քանի դեռ Արցախն Ադրբեջանի կազմում չէ»,-հայտարարել է Կարսի նահանգապետը և հավելել. «Եթե հայերը մնան Արցախում, հայ-թուրքական սահմանի անցակետերը կշարունակեն փակ մնալ»: Վերջինս չի մոռացել նաև պանթյուրքական ծրագրերի մասին: «Նախիջևանը հանդիսանում է դուռ թուրքերի համար դեպի Մեծ Թուրան»,-հայտարարել է Քարան և շարունակել գովեստի խոսքեր շռայլել Բաքվին: Նշենք, որ Կարսը, վերջին տվյալներով, համարվում է Թուրքիայի ամենաթույլ զարգացած շրջաններից, ինչի հիմնական պատճառներից մեկն էլ Հայաստանի հետ փակ սահմանն է:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment