News.am. 27-5-2012- ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Հարավային Կովկաս հանդիսանում է Միացյալ Նահանգների քաղաքականության շարունակությունը տարածաշրջանում: Այսպիսի կարծիք հայտնեց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում վրացի փորձագետ Ռամազ Սաքվարելիձեն ` մեկնաբանելով ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հունիսի 4-7-ը կայանալիք այցը Հարավային Կովկաս: Նրա խոսքով՝ այցի օրակարգի հիմնական հարցերից մեկը, անտարակույս, կլինեն խորհրդարանական ընտրությունները Վրաստանում, որոնք կայանալու են աշնանը: «Հիլարի Քլինթոնը, ինչպես նաև ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբաման մի անգամ չէ, որ մատնացույց են արել երկրում ազատ, թափանցիկ եւ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու մասին: Այդ հարցը կդառնա օրակարգի կենտրոնական հարցերից մեկը», - նշել է քաղաքագետը՝ ավելացնելով, որ պետքարտուղարի ընդհանուր անդրկովկասյան շրջագայությունը չի նշանակում, որ Վաշինգտոնն ունի միասնական քաղաքականություն ամբողջ տարածաշրջանի համար: «Յուրաքանչյուր երկրի հետ յուրահատուկ փոխհարաբերություններն են, յուրաքանչյուրում ` առանձնահատուկ հետաքրքրություններ», - ընդգծեց նա: Քաղաքագետ Զուրաբ Աբաշիձեն NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ այցի շրջանակներում կքննարկվեն Հարավային Կովկասի սուր խնդիրները, որոնք քիչ չեն: «Այցը նախապատրաստվում էր անցած տարվա վերջից: Այսքան երկար նախապատրաստումը մատնանշում է այն կարեւոր նշանակությունը, որ տալիս են Վաշինգտոնում Հարավային Կովկասին», - նշել է նա: Monday, May 28, 2012
Վրացի քաղաքագետները ԱՄՆ պետքարտուղարի տարածաշրջանային այցի մասին
News.am. 27-5-2012- ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Հարավային Կովկաս հանդիսանում է Միացյալ Նահանգների քաղաքականության շարունակությունը տարածաշրջանում: Այսպիսի կարծիք հայտնեց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում վրացի փորձագետ Ռամազ Սաքվարելիձեն ` մեկնաբանելով ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հունիսի 4-7-ը կայանալիք այցը Հարավային Կովկաս: Նրա խոսքով՝ այցի օրակարգի հիմնական հարցերից մեկը, անտարակույս, կլինեն խորհրդարանական ընտրությունները Վրաստանում, որոնք կայանալու են աշնանը: «Հիլարի Քլինթոնը, ինչպես նաև ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբաման մի անգամ չէ, որ մատնացույց են արել երկրում ազատ, թափանցիկ եւ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու մասին: Այդ հարցը կդառնա օրակարգի կենտրոնական հարցերից մեկը», - նշել է քաղաքագետը՝ ավելացնելով, որ պետքարտուղարի ընդհանուր անդրկովկասյան շրջագայությունը չի նշանակում, որ Վաշինգտոնն ունի միասնական քաղաքականություն ամբողջ տարածաշրջանի համար: «Յուրաքանչյուր երկրի հետ յուրահատուկ փոխհարաբերություններն են, յուրաքանչյուրում ` առանձնահատուկ հետաքրքրություններ», - ընդգծեց նա: Քաղաքագետ Զուրաբ Աբաշիձեն NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ այցի շրջանակներում կքննարկվեն Հարավային Կովկասի սուր խնդիրները, որոնք քիչ չեն: «Այցը նախապատրաստվում էր անցած տարվա վերջից: Այսքան երկար նախապատրաստումը մատնանշում է այն կարեւոր նշանակությունը, որ տալիս են Վաշինգտոնում Հարավային Կովկասին», - նշել է նա:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment