
News.am. 28-5-2012- Թուրքական դատարանը վարույթ է ընդունել իսրայելցի նախկին բարձրաստիճան զինվորականների դեմ ներկայացված հայցը, ովքեր «Ազատության տորմիղի» դեմ գործողության ժամանակ հրամաններ են տվել: Իսրայելցիներին հեռակա կարգով դիտավորյալ սպանության մեղադրանք է առաջադրվել:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով Today`s Zaman-ը, մեղադրենք է առաջադրվել ՑԱԽԱԼ-ի գլխավոր շտաբի նախկին ղեկավար Գաբի Աշքենազիին, Իսրայելի ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Էլիեզեր Մարոմին, Իսրայելի ռազմական հետախուզության նախկին ղեկավար Ամոս Յադլինին եւ Իսրայելի ռազմաօդային ուժերի նախկին ղեկավար Ավիշաու Լեւին: Յուրաքանչյուր մեղադրյալի սպառնում է 18032 տարվա ազատազրկում: Սպասվում է, որ հետագայում Թուրքիան մեղադրանք կառաջադրի նաեւ այդ գործողությանն անմիջական մասնակցություն ունեցած իսրայելցի զինվորականների դեմ: Նշենք, որ 2010թ. մայիսին Իսրայելի ռազմածովային ուժերը գրոհով վերցրել էին Գազայի հատված օգնություն տեղափոխող «Ազատության տորմիղի» նավերը: Սպանվել էին գործողության 9 մասնակիցներ, բոլորն էլ թուրքեր: «Մավի Մարմարա»-ի հետ կապված ՄԱԿ-ի զեկույցը ամերիկյան մամուլի միջոցով հայտնի դառնալուց հետո Դավութօղլուն խիստ է արձագանքել՝ շեշտելով, թե զեկույցն ավելի շատ քաղաքական է, քան իրավական, որը Թուրքիան չի ընդունելու։ Դրանից հետո Թուրքիան հետ էր կանչել Իսրայելում իր դեսպանին: Թուրքիան նաեւ որոշել է, որ Իսրայելի հետ կնքված միլոնավոր դոլարների ռազմական ծրագիրը կդադարեցվի:
No comments:
Post a Comment