Tuesday, May 29, 2012

Իրանի հարցում ԱՄՆ-ի և Իսրայելի տարաձայնությունները խորանում են

Panorama.am. 28-5-2012- Իրանի հարցում ԱՄՆ-ի և Իսրայելի տարաձայնությունները խորանում են: Այդ մասին հաղորդում է իրանական «իրդիփլոմասի.իռ» կայքը՝ հղում կատարելով իսրայելական ԶԼՄ-ներին: Համաձայն տեղեկատվության՝ իսրայելցի պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Բաղդադում տեղի ունեցած բանակցությունների առնչությամբ Իսրայելի և ԱՄՆ-ի միջև տարաձայնություններ գոյություն ունեն: Իրանական աղբյուրը նշում է, որ իսրայելցի պաշտոնյան այն ժամանակ է նման հայտարարություն անում, երբ ամերիկացի պաշտոնյաներից մեկն օրերս Թել Ավիվում հակառակն էր պնդել, թե իրանական հարցում ԱՄՆ-ի և Իսրայելի միջև որևէ տարաձայնություն գոյություն չունի: Նշենք, որ իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ մայիսի 25-ին Բաղդադում Իրանի և «5+1 խմբի» (ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամներ և Գերմանիա) միջև կայացած հանդիպումից հետո ԱՄՆ-ի ներկայացուցիչը Բաղդադից մեկնել էր Իսրայել: Հավելենք, որ օրերս Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել էր, որ Իսրայելը ողջունում է Իրանի և Արևմուտքի միջև ձեռք բերված ցանկացած համաձայնություն:

No comments: