1in.am. 26-5-2012- Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը CNN-ին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորմանը. «Իսրայելի հետ մեր հարաբերությունները չեն վատթարացել մեր պատճառով: Դա նշանակում է, որ թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորումը գտնվում է Իսրայելի ձեռքում: Անհրաժեշտ է, որ նա քայլեր ձեռնարկի հարաբերությունների կարգավորման համար: Բոլորին հայտնի է, թե ինչպիսի քայլեր են դրա համար անհրաժեշտ: Իսրայելը ափից 72 մղոն հեռավորության վրա հարձակվել է մարդասիրական ուղեբեռ փոխադրող նավախմբի վրա և սպանել 9 մարդու, որոնք բոլորը Թուրքիայի քաղաքացիներ էին: Թուրքիան պահանջում է, որ Իսրայելը տեղի ունեցածի համար ներողություն խնդրի ու փոխհատուցում վճարի»: Sunday, May 27, 2012
«Թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորումը գտնվում է Իսրայելի ձեռքում». Աբդուլլահ Գյուլ
1in.am. 26-5-2012- Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը CNN-ին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորմանը. «Իսրայելի հետ մեր հարաբերությունները չեն վատթարացել մեր պատճառով: Դա նշանակում է, որ թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորումը գտնվում է Իսրայելի ձեռքում: Անհրաժեշտ է, որ նա քայլեր ձեռնարկի հարաբերությունների կարգավորման համար: Բոլորին հայտնի է, թե ինչպիսի քայլեր են դրա համար անհրաժեշտ: Իսրայելը ափից 72 մղոն հեռավորության վրա հարձակվել է մարդասիրական ուղեբեռ փոխադրող նավախմբի վրա և սպանել 9 մարդու, որոնք բոլորը Թուրքիայի քաղաքացիներ էին: Թուրքիան պահանջում է, որ Իսրայելը տեղի ունեցածի համար ներողություն խնդրի ու փոխհատուցում վճարի»:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment