Zham.am. 1-5-2012- Այսօր` մայիսի 1-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այցելեց Մշտոցի այգի ու ի հայտ եկան այս իշխանության կնճիռները: Նախագահը զբոսնել է այգով և մտերմիկ զրույց ունեցել ակտիվիստների և քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Սերժ Սարգսյանը ասել է այն, ինչ արդեն քանի ամիս է կրկնում են ակտիվիստները, որ տաղավարները պետք է ապամոնտաժվեն, այսպես գեղեցիկ չէ, “չի կարելի անօրինականությամբ օրինականություն հաստատել” և այլն: Ու այս ամենն տեղի է ունենում վերջին իրադարձությունների ֆոնին, իսկ ԱՄԵՆԱՌԱՋՆԱՅԻՆԸ խորհրադարական, ապա և նախագահական ընտրությունների ֆոնին: Երբ ինձ զանգեցին ու հաղորդեցին, որ նախագահը հրահանգել է ապամոնտաժել բուծիկները, ամենևին էլ չզարմացա, դեռ ավելին` հիասթափություն ապրեցի: Մինչ այս մշտապես նշել էի, որ իշխանությունները այս քայլին կգնան, սակայն չէի կարծում, որ խորհրդարական ընտրություններից առաջ, համոզված էի, որ նախագահն այս մեծ “կոնֆետը” պահել է նախագահական ընտրություններից առաջ ուտելու համար, սակայն, փաստորեն խորհրդարական ընտրությունները, ավելի վճռորոշ դեր են խաղում իշխանության համար, ուստի` սնվել է պետք: Ու սնվեցին: Բայց, հարգելիներս, Մաշտոցի այգին ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԱՍՖԱԼՏ ՉԷ, որ ընտրություններից առաջ ասֆալտապատեք ու ժողովուրդը գոհ մնա: Այդ ԱՍՖԱԼՏԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ եկեք մի կողմ թողնենք: Նախ եթե անօրինական են (ինչը անձամբ փաստեց նախագահը), ապա ինչո՞ւ հիմա որոշեցիք դա կանխել, չէ՞ որ արդեն 7 ամսից ավելի է ակտիվիստները պայքարում են: Ինչևէ, “անզեն աչքերով” դիտողը միգուցե, տեսնելով այս ամենը, ասի` այո “հավատացինք, փոխվեցին”, բայց իրականում այս ամենը, իմ դիտարկմամբ, էժանագին շոու է: Այ, թե ինչ կլինի հետագայում, դա ավելի ուշադրության արժանի է, ընտրություններից հետո կտեսնենք, արդյոք իշխանությունները իրենց խոսքի տերն են, թե ոչ: Ինչ վերաբերում է ակտիվիստներին և բոլոր ինքնորոշված քաղաքացիներին, ապա նշենք, որ ՍԱ ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՓԱՍՏԵՑ, ՈՐ ԻՆՔՆՈՐՈՇՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆ ԿԱՐՈՂ Է ԹԵԼԱԴՐԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ: Մաշտոցի այգին որպես պուրակ չէ մեզ համար, այն հավաքատեղի է, այն ինքնորոշված քաղաքացու պայքարի սկզբնակետն է, պայքար, որը տանում է դեպի ավելի գլոբալ խնդիրների լուծմանը, որոնցից առաջինայինը Թեղուտի հարցն է: Կանաչ Կանաչյան
Wednesday, May 2, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment