Yerkirmedia.am -30 21:15:08- Մայրաքաղաքի Արաբկիր համայնքում քիչ առաջ ավարտվել է "Դաշնակցության" հերթական հանրահավաքը: ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն անդրադարձել է կուսակցության` "Ազատություն, Արդարություն, Դաշնակցություն" կարգախոսին` նշելով, որ այսօր մեր երկիրը թաղված է խնդիրների մեջ, իսկ գլխավոր պատճառն արդարության պակասն է: Իշխանությունը, նրա խոսքով, ժողովրդին դիտում է սոսկ որպես հարկ վճարողի, հլու ենթարկվողի, որին հարկ եղած ժամանակ կարելի է եւ ճնշել: Դաշնակցական գործիչը քաղաքացիներին կոչ է արել փոխել ներկա վիճակը` սեփական քվեն արժեւորելով եւ չվախենալով որեւէ ճնշումից: ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Հրայր Կարապետյանն էլ նշել է, որ բոլոր կուսակցություններն են խոստումներ տալիս, եւ միայն ընտրողին է տրված համեմատություն կատարել եւ որոշել` ուզո՞ւմ է կրկին խաբվել, թե՞ փոխելու է իշխանությանը: Նա նաեւ ընդգծել է, որ խորհրդարանական գործունեությունն իրենց կուսակցության գործունեության միայն մեկ` ոչ մեծ դրվագն է: Ելույթ ունեցողները կոչ են արել "Դաշնակցության" հետ մեկտեղ ձայն տալ թիվ 4 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու, լրագրող Սաթիկ Սեյրանյանին:
Tuesday, May 1, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment