Tert.am. 18-5-2012- ԱՄՆ հանրապետական կոնգրեսականների կողմից առաջարկված ռազմական ծախսերի մասին օրինագիծը դիտարկում է Իրանի հետ պատերազմ, հայտարարել է Օհայո նահանգից դեմոկրատ կոնգրեսական Դենիս Կուսենիչը: Նա համարվում է Կոնգրեսի ծայրահեղ լիբերալներից և դեմ է այլ երկրներում ԱՄՆ ռազմական գործողություններին: Դեմոկրատի խոսքով` փաստաթղթում ներկայացվում է Իրանի դեմ պատերազմի համար օդային և ջրային ճանապարհներով ռազմական օդուժ, սպառազինություն ու վառելիք հասցնելու ծրագիրը: Նախատեսվում է տարածաշրջանում ռազմածովային ուժերի ներկայություն: «Որոշ մարդիկ կարող են ասել, թե այս օրինագիծը նման բան չի դիտարկում: Սակայն այս փաստաթուղթը պատրաստում է մեզ պատերազմի»,- հայտնել է Կուսինիչը: Նրա կարծիքով` Իրանի դեմ պատերազմն աղետալի հետևանքներ կունենա ԱՄՆ-ի համար, այդ իսկ պատճառով վճռականորեն դեմ է հանրապետականների կողմից առաջարկված փաստաթղթին: Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի հավանությանն արժանացած օրինագիծը 2013թ.-ին ԱՄՆ պաշտպանական ծախսերի համար նախատեսում է 642 մլրդ դոլար: Սա մոտ 1.5 մլրդ-ով ավելի է այս տարվա ռազմական բյուջեից և 3.6 մլրդ-ով ավելի` Օբամայի վարչակարգի առաջարկած գումարից: Փաստաթղթի համաձայն` գումարից 554 մլրդ կուղղվի Պենտագոնին ու Էներգետիկայի նախարարութանը, որը պատասխանատու է երկրի միջուկային զենքի, 88 մլրդ-ը` Աֆղանստանում և Իրաքում ռազմական գործողությունների համար: Թեև Կոնգրեսում ավելի շատ տեղ ունեն հանրապետականները, սակայն դեմոկրատները մտադիր են թույլ չտալ, որ փաստաթուղթն օրենքի ուժ ստանա: Բացի այդ, Սպիտակ տունը սպառնացել է վետո դնել:
Saturday, May 19, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment