Monday, May 28, 2012

Իրանը Բուշերում եւս մեկ ատոմակայան կկառուցի

News.am. 27-5-2012- Հաջորդ տարի Իրանը Բուշերում 1000 մեգավատտ հզորությամբ ատոմակայան կկառուցի: Այս մասին լրատվամիջոցներին ասել է Իրանի ատոմային էներգիայի հարցերով կազմակերպության ղեկավար Ֆերեյդուն Աբասի Դավանին: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, այլ մանրամասեր պաշտոնատար անձը չի հայտնել: Հիշեցնենք, որ Բուշերում անցած տարի արդեն շահագործման էր հանձնվել «Բուշեր» ատոմակայանը:

No comments: