Monday, May 14, 2012

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն անհանգստացած են շփման գծում աճող լարվածությամբ. Բրադտկե

Tert.am.14-5-2012- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Ժակ Ֆորն (Ֆրանսիա) ու Իգոր Պոպովը(Ռուսաստան) տարածաշրջանային այցի շրջանակում Ադրբեջանում են: Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, օդանավակայանում լրագրողների հետ հանդիպմանն ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադտկեն հայտարարել է, որ այցի հիմնական նպատակն ապրիլին Լոնդոնում` Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի, նույն ամսին` Վարշավայում` ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ կայացած ԼՂ խնդրի շուրջ բանակցությունների շարունակությունն է: Նրա խոսքով` բանակցությունները վերաբերում են Սոչիում հունվարի 23-ին Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարության իրականացմանը: Բրադտկեն նաև մեկնաբանել է շփման գծում աճող լարվածությունը` հայտնելով, որ ՄԽ համանախագահներն անհանգստացած են խնդրով: Նա ադրբեջանցի լրագրողներին պատմել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումների մասին` ընդգծելով, որ Երևանում կողմերը մանրամասն քննարկել են խնդրի կարգավորման գործընթացի ներկայիս փուլին ու ապագա քայլերին վերաբերող հարցեր:

No comments: