Wednesday, May 30, 2012

Ադրբեջանը բարձրաստիճան իրանցի պաշտոնյային թույլ չի տվել մտնել երկիր

Tert.am. 30-5-2012- Ադրբեջանն արգելել է բարձրաստիճան իրանցի մի պաշտոնյայի մուտք գործել երկրի տարածք,
հայտնում է Al Arabiya-ն՝ հղում անելով Իրանի դեսպանատան հայտարարությանը և գրելով, որ «այս քայլը էլ ավելի կսրի հարաբերությունները Իսլամական Հանրապետության և դրա աշխարհիկ հարևանի միջև՝ «Եվրատեսիլ» երգի մրցույթի շուրջ վեճից հետո»: Խոսքը Իրանի գերագույն առաջնորդի մշակութային բաժնի ղեկավարի մասին է: Նրան հետ են ուղարկել Բաքվի միջազգային օդանավակայանից: Ադրբեջանական իշխանությունները հրաժարվել են մեկնաբանել տեղի ունեցածը: Երեկ Ադրբեջանը նաև դիվանագիտական նոտա էր հղել Իրանին՝ պահանջելով պարզաբանել, թե որտեղ են գտնվում Իրան այցելած և կորած 2 երիտասարդ ազերի պոետները: Այս տարի Իրանն ու Ադրբեջանը շարունակաբար միմյանց մեղադրում եմ մեկը մյուսի գործերին միջամտելու համար: Անցած շաբաթ Իրանը Ադրբեջանից հետ էր կանչել իր դեսպանին, երբ բարձրաստիճան հոգևորականները քննադատել էին Բաքվին՝ «Եվրատեսիլի. Անցկացման համար», իսկ Բաքվում «Մենք հոմոսեքսուալիստ հոգևորականներ չենք ոզում» գրությամբ պաստառներով հակաիրանական ցույցեր էին անցկացվել:

No comments: