1in.am. 30-5-2012- Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը
Թուրքիայի խորհրդարանում հայտարարել է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը պահանջում է տևական ժամանակ և մեծ փոփոխություններ, քանի որ դա բարդ գործընթաց է՝ հիշեցնելով կիպրական ու քրդական խնդիրների առկայությունը: Շուլցը դրա համար կարևորել է Թուրքիայի Սահմանադրության փոփոխումն ու զինվորականների իրավունքների սահմանափակումը: Շուլցը հայտարարել է, որ Թուրքիայի փոքրամասնությունները պետք է մասնակցեն նոր Սահմանադրության մշակման գործըթնացին:
No comments:
Post a Comment