News.am. 24-5-2012- Անկախ Հայաստանը չձեւավորեց արժեքների այն ցանկը, որը պետք է ներդրվեր հասարակությունում եւ արդյունքում հասարակությունն ապրում է խեղված արժեքների համակարգում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը` մենկնաբանելով անհանդուրժողականության դրսեւորումները հասարակությունում: Ըստ Խառատյանի, ամեն մի հասարակություն, ամեն մի ժողովուրդ իր արժանապատվության ըմբռնումներով փորձում է իր հասարակությունում տեղի ունեցող երեւույթները գնահատել: Սակայն խնդիրն այլ է: «Շատ լավ է, որ ունենք հայի արժանապատվության սանդղակ: Բայց մտավախություն ունեմ, որ այդ սանդղակի հանդեպ ունենք հեղհեղուկ պատկերացումներ: Դա արտահայտվում է երբ ասում ենք, արդոք դա սազում է հային: Տեսե՞լ եք, որ որեւէ մեկն ասի բա հային սազո՞ւմ է խաղատներ գնալ, որեւէ մեկն ասի բա հային սազո՞ւմ է մարդ սպանելը, բռնաբարելը, մանկապղծությամբ զբաղվելը: Եւ դրա գնահատականը որեւէ մեկը չի տալիս, ու չի փորձում վերլուծել իրավիճակը: Իսկ որեւէ տեղ գրվա՞ծ է` թե հային սազո՞ւմ է, որ այսպիսի անառողջ հասարակությունում այսքան ստորացված մարդիկ լինեն: Այլ կերպ ասած, մեր հասարակական սանդղակը չի հստակեցնում, թե ինչն է հային սազողը»: Մինչդեռ ազգագրագետի կարծիքով, հային սազող յուրաքանչյուր առաքինի արժեք ներկայումս խեղաթյուրված են: «Մի դեպքում վերաբերմունքը այս կամ այն երեւույթին արտահայտվում է «բա հային սազում է» գնահատականով, որովհետեւ ինչ-որ մի խումբ որոշել է, որ ինքը գիտի մեր արժեհամակարգը: Բայց որն է այն արժեհամակարգը, որ այդ հային սազել-չսազելը քննարկման առարկա դառնա»,-ասաց նա: Ըստ Խառատյանի` հասարակության խաթարված արժեհամակարգի համար մեղավոր ենք բոլորս` մի դեպքում հանդուրժելով, մի դեպքում լռելով, մի դեպքում ընդունելով: Փաստը այն է, որ մեր արժեհամակարգի ձեւավորման գործընթացը բացասական է: Անդրադառնալով այն երեւույթին, որ բազմազանության շքերթը խանգարողներն իրենց անվանում են ազգայնական, Խառատյանը նշեց, որ ազգայնական բառն էլ է չարաշահվել եւ հիմա դժվար է ասել` այդ ազգայնականը բացասակա՞ն բառ է, թե` ոչ կամ ում շուրթերից է հնչում: «Եթե ազգայնականն ազգային արժեքների ջատագովն է, ապա դա այլ բան է, եթե ազգայնականն, այդ անվան տակ արգեսիա իրականացնողն է` այլ բան է: Դժվարանում եմ ասել` երեկ «Բազմազանության շքերթ» իրականացնողների նկատմամբ ագրեսիա դրսեւորողներն ովքեր էին»: Արդյունքում, Խառատյանի խոսքով, բազմազանության շքերթի դեմ պայքարը վերածվեց նույնասեռականների դեմ պայքարի: «Չեմ ցանկանում ասել, որ նույնասեռականությունը դրական երեւույթ է, բայց հասարակությունը փորձո՞ւմ է արդոք հասկանալ` ինչու այդ երեւույթը կա, ինչու մշակութային բազմազանություն բառերի տակ հասկանում ենք անպայման նույնասեռականություն»,-ասաց նա: Հարցին, որ նույնասեռականությունը որպես երեւույթ միշտ էլ եղել է, եւ պատմականորեն Հայաստանը չէր կարող զերծ մնալ այդ երեւույթից, ինչով է պայմանավորված այդ անթաքույց ագրեսիան, Խառատյանը պատասխանեց. «Նույնասեռականությունը եղել է բոլոր հասարակություններում, սակայն ոչ բոլոր տեղերում է այն արժանացել բացասական վերաբերմունքի, մինչդեռ Հայաստանում այն միշտ եղել է արգահատելի երեույթ: Նույն Պապ թագավորին մեղադրում էին նույնասեռականության մեջ: Ամուսնացած, երկու երեխա ունեցող մարդուն մեղադրում էին նույնասեռականության մեջ` ինչը չի բացառվում, որ արվում էր նրա իրականացրած բարեփոխումների դեմ ուղղված ատելությունից ելնելով: Փաստն այն է, որ նույնասեռականությունը միշտ էլ դատապարտելի է եղել: Սակայն ողջ խնդիրն այն է, որ հայկական հասարակությունում սեռական ցանկությունների ցուցադրությունը միշտ էլ արգահատելի է եղել, նույնիսկ ամենաավանդական սեռական կապերն անգամ արգահատելի են եղել: Բայց հիմա սեքսի քարոզը հեռուստատեսությամբ, բերել է նույնասեռականների հակումների ցուցադրությանը: Բայց քանի որ ցանկացած ցուցադրություն հասարակության կողմից ենթարկվում է որոշ դիմադրության, կարծում եմ, որ այդ դեպքում, հաշվի առնելով բացասական վերաբերմունքը նույնասեռականների նկատմամբ, նրանց բացահայտ դրսեւորվելու դեպքում վերաբերմունքը կրկնակի բացասական է: Thursday, May 24, 2012
Ազգագրագետ. Հայ հասարակությունն ապրում է խեղված արժեքների համակարգում
News.am. 24-5-2012- Անկախ Հայաստանը չձեւավորեց արժեքների այն ցանկը, որը պետք է ներդրվեր հասարակությունում եւ արդյունքում հասարակությունն ապրում է խեղված արժեքների համակարգում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը` մենկնաբանելով անհանդուրժողականության դրսեւորումները հասարակությունում: Ըստ Խառատյանի, ամեն մի հասարակություն, ամեն մի ժողովուրդ իր արժանապատվության ըմբռնումներով փորձում է իր հասարակությունում տեղի ունեցող երեւույթները գնահատել: Սակայն խնդիրն այլ է: «Շատ լավ է, որ ունենք հայի արժանապատվության սանդղակ: Բայց մտավախություն ունեմ, որ այդ սանդղակի հանդեպ ունենք հեղհեղուկ պատկերացումներ: Դա արտահայտվում է երբ ասում ենք, արդոք դա սազում է հային: Տեսե՞լ եք, որ որեւէ մեկն ասի բա հային սազո՞ւմ է խաղատներ գնալ, որեւէ մեկն ասի բա հային սազո՞ւմ է մարդ սպանելը, բռնաբարելը, մանկապղծությամբ զբաղվելը: Եւ դրա գնահատականը որեւէ մեկը չի տալիս, ու չի փորձում վերլուծել իրավիճակը: Իսկ որեւէ տեղ գրվա՞ծ է` թե հային սազո՞ւմ է, որ այսպիսի անառողջ հասարակությունում այսքան ստորացված մարդիկ լինեն: Այլ կերպ ասած, մեր հասարակական սանդղակը չի հստակեցնում, թե ինչն է հային սազողը»: Մինչդեռ ազգագրագետի կարծիքով, հային սազող յուրաքանչյուր առաքինի արժեք ներկայումս խեղաթյուրված են: «Մի դեպքում վերաբերմունքը այս կամ այն երեւույթին արտահայտվում է «բա հային սազում է» գնահատականով, որովհետեւ ինչ-որ մի խումբ որոշել է, որ ինքը գիտի մեր արժեհամակարգը: Բայց որն է այն արժեհամակարգը, որ այդ հային սազել-չսազելը քննարկման առարկա դառնա»,-ասաց նա: Ըստ Խառատյանի` հասարակության խաթարված արժեհամակարգի համար մեղավոր ենք բոլորս` մի դեպքում հանդուրժելով, մի դեպքում լռելով, մի դեպքում ընդունելով: Փաստը այն է, որ մեր արժեհամակարգի ձեւավորման գործընթացը բացասական է: Անդրադառնալով այն երեւույթին, որ բազմազանության շքերթը խանգարողներն իրենց անվանում են ազգայնական, Խառատյանը նշեց, որ ազգայնական բառն էլ է չարաշահվել եւ հիմա դժվար է ասել` այդ ազգայնականը բացասակա՞ն բառ է, թե` ոչ կամ ում շուրթերից է հնչում: «Եթե ազգայնականն ազգային արժեքների ջատագովն է, ապա դա այլ բան է, եթե ազգայնականն, այդ անվան տակ արգեսիա իրականացնողն է` այլ բան է: Դժվարանում եմ ասել` երեկ «Բազմազանության շքերթ» իրականացնողների նկատմամբ ագրեսիա դրսեւորողներն ովքեր էին»: Արդյունքում, Խառատյանի խոսքով, բազմազանության շքերթի դեմ պայքարը վերածվեց նույնասեռականների դեմ պայքարի: «Չեմ ցանկանում ասել, որ նույնասեռականությունը դրական երեւույթ է, բայց հասարակությունը փորձո՞ւմ է արդոք հասկանալ` ինչու այդ երեւույթը կա, ինչու մշակութային բազմազանություն բառերի տակ հասկանում ենք անպայման նույնասեռականություն»,-ասաց նա: Հարցին, որ նույնասեռականությունը որպես երեւույթ միշտ էլ եղել է, եւ պատմականորեն Հայաստանը չէր կարող զերծ մնալ այդ երեւույթից, ինչով է պայմանավորված այդ անթաքույց ագրեսիան, Խառատյանը պատասխանեց. «Նույնասեռականությունը եղել է բոլոր հասարակություններում, սակայն ոչ բոլոր տեղերում է այն արժանացել բացասական վերաբերմունքի, մինչդեռ Հայաստանում այն միշտ եղել է արգահատելի երեույթ: Նույն Պապ թագավորին մեղադրում էին նույնասեռականության մեջ: Ամուսնացած, երկու երեխա ունեցող մարդուն մեղադրում էին նույնասեռականության մեջ` ինչը չի բացառվում, որ արվում էր նրա իրականացրած բարեփոխումների դեմ ուղղված ատելությունից ելնելով: Փաստն այն է, որ նույնասեռականությունը միշտ էլ դատապարտելի է եղել: Սակայն ողջ խնդիրն այն է, որ հայկական հասարակությունում սեռական ցանկությունների ցուցադրությունը միշտ էլ արգահատելի է եղել, նույնիսկ ամենաավանդական սեռական կապերն անգամ արգահատելի են եղել: Բայց հիմա սեքսի քարոզը հեռուստատեսությամբ, բերել է նույնասեռականների հակումների ցուցադրությանը: Բայց քանի որ ցանկացած ցուցադրություն հասարակության կողմից ենթարկվում է որոշ դիմադրության, կարծում եմ, որ այդ դեպքում, հաշվի առնելով բացասական վերաբերմունքը նույնասեռականների նկատմամբ, նրանց բացահայտ դրսեւորվելու դեպքում վերաբերմունքը կրկնակի բացասական է:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment