1am.am. 23-5-2012- Ազգային վիճակագրական ծառայությունը դեռ չի հրապարակել Հայաստան ժամանումների և մեկնումների թիվը 2012 թ-ի հունվար-ապրիլ ամիսներին: Միգրացիոն պետական ծառայությունը հրապարակել է հունվար-ապրիլի ուղևորահոսքերը, որոնք, սակայն, ներառում են նաև մեր երկիր ժամանած և մեկնած ոչ ՀՀ քաղաքացիներին: Ըստ այդմ` 2012 թ. առաջին 4 ամիսներին Հայաստան է ժամանել 487 հզ. 854, և մեկնել՝ 545 հզ. 174 մարդ: Բացասական հաշվեկշիռը 57 հզ. 320 է: Այս ցուցանիշը զգալիորեն ավելի մեծ է, քան անցած տարի նույն ժամանակահատվածի տվյալը. 2011 թ. առաջին 4 ամիսներին ուղևորահոսքերի բացասական հաշվեկշիռը 47 հազար 610 է: Այսինքն, այս տարի մեր երկրից մեկնել և դեռ չի վերադարձել 20.4 %-ով ավելի մարդ: Հիշեցնենք, որ 2011 թ. արդյունքներով ՀՀ-ից նույն կերպ մեկնել և չէր վերադարձել 43 հզ. 800 մարդ: Այս տարի ուղևորահոսքերի բացասական հաշվեկշիռն ամսեամիս ավելանում է պրոգրեսիվ կերպով: Եվ եթե զուտ տեխնիկական միջին ավելացումը համարենք 20 %, ապա տարեվերջին արտագաղթողների թիվն անցած տարվա համեմատ կավելանա առնվազն 10 հզ-ով ու կկազմի մոտ 53 հզ. մարդ: Thursday, May 24, 2012
Արտագաղթը նմանվել է սարից գլորվող ձնագնդի
1am.am. 23-5-2012- Ազգային վիճակագրական ծառայությունը դեռ չի հրապարակել Հայաստան ժամանումների և մեկնումների թիվը 2012 թ-ի հունվար-ապրիլ ամիսներին: Միգրացիոն պետական ծառայությունը հրապարակել է հունվար-ապրիլի ուղևորահոսքերը, որոնք, սակայն, ներառում են նաև մեր երկիր ժամանած և մեկնած ոչ ՀՀ քաղաքացիներին: Ըստ այդմ` 2012 թ. առաջին 4 ամիսներին Հայաստան է ժամանել 487 հզ. 854, և մեկնել՝ 545 հզ. 174 մարդ: Բացասական հաշվեկշիռը 57 հզ. 320 է: Այս ցուցանիշը զգալիորեն ավելի մեծ է, քան անցած տարի նույն ժամանակահատվածի տվյալը. 2011 թ. առաջին 4 ամիսներին ուղևորահոսքերի բացասական հաշվեկշիռը 47 հազար 610 է: Այսինքն, այս տարի մեր երկրից մեկնել և դեռ չի վերադարձել 20.4 %-ով ավելի մարդ: Հիշեցնենք, որ 2011 թ. արդյունքներով ՀՀ-ից նույն կերպ մեկնել և չէր վերադարձել 43 հզ. 800 մարդ: Այս տարի ուղևորահոսքերի բացասական հաշվեկշիռն ամսեամիս ավելանում է պրոգրեսիվ կերպով: Եվ եթե զուտ տեխնիկական միջին ավելացումը համարենք 20 %, ապա տարեվերջին արտագաղթողների թիվն անցած տարվա համեմատ կավելանա առնվազն 10 հզ-ով ու կկազմի մոտ 53 հզ. մարդ:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment