Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն Աստանայում հանդիպել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ, ինչից հետո տրվել է համատեղ մամուլի ասուլիս:
Ասուլիսի ժամանակ Էրդողանն անդրադարձել է կառուցման գործընթացում գտնվող «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղու խնդրին. «ԲԹԿ-ի նախագիծը ունի շատ կարևոր ու պատմական նշանակություն: Այդ նախագիծը կարևոր է տարածաշրջանում բեռնափոխադրումների իրականացման տեսանկյունից: Այն Թուրքիան կվերածի լոգիստիկ կենտրոնի:
Թուրքիային ու Ղազախստանին առնչվող ամենակարևոր նախագծերից մեկը կարող է դառնալ ԲԹԿ-ի շարունակությունը դեպի Ղազախստան: Մենք նաև պլաններ ունենք՝ կապված Կասպյան տարածաշրջանում զբոսաշրջության և նավաշինության զարգացման հետ: Այս բոլոր հարցերը մենք քննարկել ենք Նազարբաևի հետ: Ղազախստանում մեր ներդրումները գերազանցել են 2.5 միլիարդ դոլարը: Այդ ցուցանիշով մենք առաջատար ենք»:
Thursday, May 24, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment