Tert.am. 28-5-2012- Ալի Լարիջանին վերընտրվել է Իրանի մեջլիսի նախագահի պաշտոնում: Այսօր կայացած քվեարկության արդյունքներով` նրա թեկնածության օգտին է քվեարկել 173 պատգամավոր, հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը: Լարիջանիի մրցակիցն է եղել նախորդ տարի խորհրդարանը ղեկավարած Գոլյամալի Հադադ Ադելը, սակայն նրա թեկնածության օգտին իրենց քվեները տվել է միայն 100 օրենսդիր: Մեջլիսի փոխնախագահների պաշտոնում ընտրվել են Մոհամադ Ռըզա Բահոնարն ու Մոհամադ Հասան Աբութարաբիֆարդը: 55-ամյա Լարիջանին իրանական խորհրդարանը գլխավորել է 2008թ.-ին: Ավելի վաղ նա զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ, այդ թվում` մշակույթի ու իլամական կողմնորոշման նախարարի, Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի, եղել իրանական միջուկային խնդրով գլխավոր բանախոսը: 2005թ.-ին Լարիջանին առաջադրվել է որպես նախագահի թեկնածու,սակայն քվեարկության արդյունքներով` զիջել Մահմուդ Ահմադինեժադին: Monday, May 28, 2012
Ալի Լարիջանին վերընտրվել է Իրանի խորհրդարանի նախագահի պաշտոնում
Tert.am. 28-5-2012- Ալի Լարիջանին վերընտրվել է Իրանի մեջլիսի նախագահի պաշտոնում: Այսօր կայացած քվեարկության արդյունքներով` նրա թեկնածության օգտին է քվեարկել 173 պատգամավոր, հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը: Լարիջանիի մրցակիցն է եղել նախորդ տարի խորհրդարանը ղեկավարած Գոլյամալի Հադադ Ադելը, սակայն նրա թեկնածության օգտին իրենց քվեները տվել է միայն 100 օրենսդիր: Մեջլիսի փոխնախագահների պաշտոնում ընտրվել են Մոհամադ Ռըզա Բահոնարն ու Մոհամադ Հասան Աբութարաբիֆարդը: 55-ամյա Լարիջանին իրանական խորհրդարանը գլխավորել է 2008թ.-ին: Ավելի վաղ նա զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ, այդ թվում` մշակույթի ու իլամական կողմնորոշման նախարարի, Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի, եղել իրանական միջուկային խնդրով գլխավոր բանախոսը: 2005թ.-ին Լարիջանին առաջադրվել է որպես նախագահի թեկնածու,սակայն քվեարկության արդյունքներով` զիջել Մահմուդ Ահմադինեժադին:
برچسبها:
Իրան
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment