Մեդիամաքս: 28-5-2012- Հարավային Կովկասում ԵՄ հատուկ նախկին ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին այսօր ասել է, որ «ԵՄ-ն մեծ չիրագործված ներուժ ունի Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման համար»: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր Երեւանում ելույթ ունենալով «Կովկաս-2011» կոնֆերանսում` նա ասել է, որ տարածաշրջանում ԵՄ հատուկ ներկայացուցչի իր աշխատանքի ընթացքում նա Բրյուսելում փորձում էր առաջ տանել այդ հարցը: Սեմնեբին ընդգծել է, որ ԵՄ-ն Ղարաբաղյան հակամարտության հարցում ավելի ակտիվ դերակատարություն պետք է ունենա` չմրցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, այլ աջակցելով միջնորդներին: «Այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը 18 տարի սառեցված է, դեռ չի նշանակում, որ այն կմնա նույն կարգավիճակում նաեւ ապագայում», - ասել է Պիտեր Սեմնեբին, ով ներկայումս աշխատում է ԱՄՆ Մարշալի Գերմանական հիմնադրամում: Monday, May 28, 2012
ԵՄ-ն Կովկասում հակամարտությունների կարգավորման մեծ ներուժ ունի, կարծում է Պիտեր Սեմնեբին
Մեդիամաքս: 28-5-2012- Հարավային Կովկասում ԵՄ հատուկ նախկին ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին այսօր ասել է, որ «ԵՄ-ն մեծ չիրագործված ներուժ ունի Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման համար»: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր Երեւանում ելույթ ունենալով «Կովկաս-2011» կոնֆերանսում` նա ասել է, որ տարածաշրջանում ԵՄ հատուկ ներկայացուցչի իր աշխատանքի ընթացքում նա Բրյուսելում փորձում էր առաջ տանել այդ հարցը: Սեմնեբին ընդգծել է, որ ԵՄ-ն Ղարաբաղյան հակամարտության հարցում ավելի ակտիվ դերակատարություն պետք է ունենա` չմրցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, այլ աջակցելով միջնորդներին: «Այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը 18 տարի սառեցված է, դեռ չի նշանակում, որ այն կմնա նույն կարգավիճակում նաեւ ապագայում», - ասել է Պիտեր Սեմնեբին, ով ներկայումս աշխատում է ԱՄՆ Մարշալի Գերմանական հիմնադրամում:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment