Saturday, May 12, 2012

Արամ Վեհափառը՝ ամենայն հայոց Կաթողիկո՞ս

«Հայաստան» լրատու-11/05/2012 - Իրանի « Իսլամական միջազգային հաղորդակցության և մշակութային կենտրոնի կազմակերպության» հրավերով, մայիսի 7-ից, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառը գտնվում է Իրանում: Թեհրանի հայոց թեմական խորհրդի կողմից հայերեն և պարսկերեն լեզուներով պատրաստված բարի գալստյան պաստառներում, Արամ Ա Վեհափառը ներկայացվել է, որպես ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԿՐՈՆԱՊԵՏ: 1995 թ.-ից, Արամ Վեհափառը վեց անգամ այցելել է Իրան եւ ամեն անգամ՝ միմիայն պարսկերենով այդ նույն կոչումով է ներկայացվել պարսիկ հանրությանը և մամուլին, որը առաջացրել է իրանահայ հայկական միությունների և մամուլի դժդոհությունը: ՀՅԴաշնակցության ազդեցության տակ աշխատող Թեհրանի Թեմական խորհրդի առաջացրած շփոթի հետևանքով, իրանական լրատվամիջոցները, Արամ Կաթողիկոսին ներկայացրել են, որպես ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ:

No comments: