Մայիսի 28-ի`Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Ուղերձում մասնավորապես, ասվում է. «Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ, օր, որն իրականություն դարձրեց հայ ժողովրդի դարավոր երազանքը և հիմք դրեց այսօրվա անկախ պետականության համար: Եվ չնայած երկար չգոյատևեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը, այնուամենայնիվ մեծ է նրա թողած դասը հետագա սերունդների համար: Արցախյան ազատամարտը Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսական շարունակությունն էր, որը համախմբեց համայն հայությանը և արձանագրեց փառավոր հաղթանակ: Միասնական ոգու և հավաքական կամքի, արդարության և սեփական ուժերի հանդեպ հավատի հաղթանակ: Հայ ժողովուրդն ապացուցեց, որ կարող է պաշտպանել իր հայրենիքը և կառուցել ազատ ու անկախ պետություն: Ազատությունը, անկախությունն ու ժողովրդավարությունն այսօր էլ թանկ արժեքներ են մեզ համար և հանդիսանում են հայկական երկու հանրապետությունների կայացման ու զարգացման անբաժանելի մասը: Այս թանկ ու հիշարժան տոնի կապակցությամբ մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեր բոլոր քույրերին ու եղբայրներին Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու նորանոր հաղթանակներ` ի փառս հայ ժողովրդի, նրա պայծառ ու լուսավոր ապագայի»: Monday, May 28, 2012
Հայ ժողովուրդն ապացուցեց, որ կարող է կառուցել ազատ ու անկախ պետություն. Բակո Սահակյանը շնորհավորել է
Մայիսի 28-ի`Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Ուղերձում մասնավորապես, ասվում է. «Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ, օր, որն իրականություն դարձրեց հայ ժողովրդի դարավոր երազանքը և հիմք դրեց այսօրվա անկախ պետականության համար: Եվ չնայած երկար չգոյատևեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը, այնուամենայնիվ մեծ է նրա թողած դասը հետագա սերունդների համար: Արցախյան ազատամարտը Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսական շարունակությունն էր, որը համախմբեց համայն հայությանը և արձանագրեց փառավոր հաղթանակ: Միասնական ոգու և հավաքական կամքի, արդարության և սեփական ուժերի հանդեպ հավատի հաղթանակ: Հայ ժողովուրդն ապացուցեց, որ կարող է պաշտպանել իր հայրենիքը և կառուցել ազատ ու անկախ պետություն: Ազատությունը, անկախությունն ու ժողովրդավարությունն այսօր էլ թանկ արժեքներ են մեզ համար և հանդիսանում են հայկական երկու հանրապետությունների կայացման ու զարգացման անբաժանելի մասը: Այս թանկ ու հիշարժան տոնի կապակցությամբ մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեր բոլոր քույրերին ու եղբայրներին Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու նորանոր հաղթանակներ` ի փառս հայ ժողովրդի, նրա պայծառ ու լուսավոր ապագայի»:
برچسبها:
Արցախ
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment