News.am. 28-5-2012- Թուրքիայի պետական TRT հեռուստաընկերությունն ավարտին է հասցրել Երեւանի մասին պատմող «Հեռու հարեւան» վավերագրական ֆիլմի մոնտաժային աշխատանքները եւ առաջիկայում պատրաստվում է ցուցադրել այն: Ստամբուլում TRT հեռուստաընկերություն այցելած NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ֆիլմի հեղինակ Գյուլգյուն Ջունդեյբեյօղլուն նշեց, որ ֆիլմը քաղաքական նպատակներ չի հետապնդում, այն ունի օտարներին ներկայացնել Հայաստանի մայրաքաղաքի հասարակական եւ մշակույթային կյանքը: Նա շեշտեց, որ «Հեռու հարեւան» վավերագրական ֆիլմի համարյա պատրաստ է: «Մնացել են մի քանի դետալներ: Ֆիլմում ցանկանում ենք օգտագործել հայ երգիչների ստեղծագործություններ, եւ այժմ փորձում ենք ստանալ այդ անձանց համաձայնությունը: Հայ երգիչներից համաձայնություն ստանալուց հետո ֆիլմը կցուցադրենք TRT-ի եթերում, որից հետո նախատեսում ենք մասնակցել ֆիլմերի միջազգային փառատոնների: Ֆիլմի ռեժիսոր Օզլեմ Օքուլը նշեց, որ ֆիլմը շատ հրաշալի է ստացվել: «Երեւանը գեղեցիկ քաղաք է: Ֆիլմն էլ գեղեցիկ է ու ունի հուզիչ ավարտ»,-ասաց Օզլեմ Օքուլը: Ֆիլմի նկարահանման աշխատանքներն իրականացվել են «Ինտենյուս Հայաստան», «Ինտերնյուս նեթվորկ» եւ Ստամբուլի Մշակույթի համալսարանի «Համաշխարհային քաղաքական միտումների կենտրոն»-ի (GPOT) կողմից: Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Երեւանում 2011-ի հունիսին: Ֆիլմի նկարահանման աջակիցներից «Ինտերնյուս Հայաստան» կազմակերպության ներկայացուցիչ Արմեն Սարգսյանը կարեւոր է համարում այն հանգամանքը, որ Երեւանի մասին ֆիլմը նկարահանվել է ոչ թե մասնավոր, այլ պետական հեռուստաընկերության կողմից: Արմեն Սարգսյանի խոսքով՝ ֆիլմի նկարահանման ժամանակ նկարահանող խմբի անդամներն ու ֆիլմի ռեժիսորը նշել են, որ զարմացած են Հայաստանի զարգացածությամբ, քանի որ Թուրքիայում թյուր պատկերացում կա Հայաստանի մասին: Monday, May 28, 2012
Թուրքական TRT-ն պատրաստվում է Երեւանի մասին պատմող ֆիլմով մասնակցել միջազգային փառատոնների
News.am. 28-5-2012- Թուրքիայի պետական TRT հեռուստաընկերությունն ավարտին է հասցրել Երեւանի մասին պատմող «Հեռու հարեւան» վավերագրական ֆիլմի մոնտաժային աշխատանքները եւ առաջիկայում պատրաստվում է ցուցադրել այն: Ստամբուլում TRT հեռուստաընկերություն այցելած NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ֆիլմի հեղինակ Գյուլգյուն Ջունդեյբեյօղլուն նշեց, որ ֆիլմը քաղաքական նպատակներ չի հետապնդում, այն ունի օտարներին ներկայացնել Հայաստանի մայրաքաղաքի հասարակական եւ մշակույթային կյանքը: Նա շեշտեց, որ «Հեռու հարեւան» վավերագրական ֆիլմի համարյա պատրաստ է: «Մնացել են մի քանի դետալներ: Ֆիլմում ցանկանում ենք օգտագործել հայ երգիչների ստեղծագործություններ, եւ այժմ փորձում ենք ստանալ այդ անձանց համաձայնությունը: Հայ երգիչներից համաձայնություն ստանալուց հետո ֆիլմը կցուցադրենք TRT-ի եթերում, որից հետո նախատեսում ենք մասնակցել ֆիլմերի միջազգային փառատոնների: Ֆիլմի ռեժիսոր Օզլեմ Օքուլը նշեց, որ ֆիլմը շատ հրաշալի է ստացվել: «Երեւանը գեղեցիկ քաղաք է: Ֆիլմն էլ գեղեցիկ է ու ունի հուզիչ ավարտ»,-ասաց Օզլեմ Օքուլը: Ֆիլմի նկարահանման աշխատանքներն իրականացվել են «Ինտենյուս Հայաստան», «Ինտերնյուս նեթվորկ» եւ Ստամբուլի Մշակույթի համալսարանի «Համաշխարհային քաղաքական միտումների կենտրոն»-ի (GPOT) կողմից: Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Երեւանում 2011-ի հունիսին: Ֆիլմի նկարահանման աջակիցներից «Ինտերնյուս Հայաստան» կազմակերպության ներկայացուցիչ Արմեն Սարգսյանը կարեւոր է համարում այն հանգամանքը, որ Երեւանի մասին ֆիլմը նկարահանվել է ոչ թե մասնավոր, այլ պետական հեռուստաընկերության կողմից: Արմեն Սարգսյանի խոսքով՝ ֆիլմի նկարահանման ժամանակ նկարահանող խմբի անդամներն ու ֆիլմի ռեժիսորը նշել են, որ զարմացած են Հայաստանի զարգացածությամբ, քանի որ Թուրքիայում թյուր պատկերացում կա Հայաստանի մասին:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment