Wednesday, May 2, 2012

Թուրքիան ու Ադրբեջանը TANAP գազատարի նախագծի վերաբերյալ համաձայնագիր կստորագրեն մինչև հուլիս

1in.am. 2-5-2012- Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանն ու
Թուրքիան «Անդրանատոլիական» գազատարի (TANAP) նախագծի վերաբերյալ բանակցությունները կավարտեն այս ամսի վերջին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերության (SOCAR) փոխնախագահ Էլշադ Նասիրովը. «Մենք մտադիր ենք բանակցություններն ավարտել այս ամիս և միջկառավարական համաձայանգիրը ստորագրել մինչև հունիսի 30-ը: Այդ համաձայնագրի հետաձգումը պայմանավորված չէ տվյալ նախագծում մասնաբաժինների շուրջ տարաձայնություններով: Մի շարք ԶԼՄ-ներ պնդում են, թե Թուրքիան ցանկանում է նախագծում իր մասնաբաժինը հասցնել մինչև 50 տոկոսի, սակայն մենք այդ կապակցությամբ դեռ որևէ առաջարկ չենք ստացել Թուրքիայից»: Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին Թուրքիան ու Ադրբեջանը հուշագիր էին ստորագրել TANAP նախագծի շուրջ: Տվյալ հարցում միջկառավարական համաձայնագրի ստորագրումը պլանավորված էր գարնանը, սակայն դա հետաձգվեց:

No comments: