ԱՄՆ–ում «Apple»-ի խանութ-սրահներից մեկը հրաժարվել է «iPad» վաճառել 19-ամյա Սահար Սաբեթին՝ պատճառաբանելով, թե նա իրանցի է։ Այս մասին հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը: Վիրավորված աղջիկն այս մասին պատմել է տեղի հեռուստալիքներից մեկի լրագրողին, ով գնացել է այդ խանութ` միջադեպի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու: Զրույցի ընթացքում խանութի աշխատողը հայտնել է, որ ներկայում «Apple» ընկերության որդեգրած քաղաքականությունն արգելում է իր արտադրանքը վաճառել իրանցիներին: Իր արաքը հիմնավորելու նպատակով աշխատողը ներկայացրել է մի փաստաթուղթ, որտեղ մասնավորապես ասվում է. «ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառում Կուբայի, Իրանի, Հարավային Կորեայի, Սուդանի և Սիրիայի նկատմամբ: Ուստի «Apple»-ի արտադրանքի արտահանումը, վերաարտահանումը, վաճառքը կամ մատակարարումը այդ երկրներին, առանց ԱՄՆ-ի կառավարության թույլտվության, արգելվում է»: Այնուամենայնիվ, ավելի ուշ խանութի աշխատողը ներողություն է խնդրել Սաբեթից և ասել, որ թեև աղջիկը հնարավորություն չունի «iPad»-ը գնել խանութից, սակայն նա կարող է այն համացանցի միջոցով պատվիրել: Thursday, June 21, 2012
«Apple»-ի խանութում հրաժարվել են «iPad» վաճառել իրանուհուն
ԱՄՆ–ում «Apple»-ի խանութ-սրահներից մեկը հրաժարվել է «iPad» վաճառել 19-ամյա Սահար Սաբեթին՝ պատճառաբանելով, թե նա իրանցի է։ Այս մասին հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը: Վիրավորված աղջիկն այս մասին պատմել է տեղի հեռուստալիքներից մեկի լրագրողին, ով գնացել է այդ խանութ` միջադեպի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու: Զրույցի ընթացքում խանութի աշխատողը հայտնել է, որ ներկայում «Apple» ընկերության որդեգրած քաղաքականությունն արգելում է իր արտադրանքը վաճառել իրանցիներին: Իր արաքը հիմնավորելու նպատակով աշխատողը ներկայացրել է մի փաստաթուղթ, որտեղ մասնավորապես ասվում է. «ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառում Կուբայի, Իրանի, Հարավային Կորեայի, Սուդանի և Սիրիայի նկատմամբ: Ուստի «Apple»-ի արտադրանքի արտահանումը, վերաարտահանումը, վաճառքը կամ մատակարարումը այդ երկրներին, առանց ԱՄՆ-ի կառավարության թույլտվության, արգելվում է»: Այնուամենայնիվ, ավելի ուշ խանութի աշխատողը ներողություն է խնդրել Սաբեթից և ասել, որ թեև աղջիկը հնարավորություն չունի «iPad»-ը գնել խանութից, սակայն նա կարող է այն համացանցի միջոցով պատվիրել:
برچسبها:
Զանազան
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment