Tert.am. 20-6-2012- Վերջերս Թուրքիայի հանրապետության ութերորդ նախագահ Թուրգութ Օզալի մահվան վերաբերյալ սենսացիոն մանրամասներ են ի հայտ եկել: Թուրքիայի Պետական վերահսկիչ խորհուրդն ուսումնասիրել է մի գրություն է, որն ուղղված է եղել նախկին նախագահին կնոջը` Սեմրա Օզալին:Ինչպես տեղեկացնում է թուրքական Vatan-ը, 1998 թ-ին Սեմրա Օզալին ուղարկված գրության մեջ նշվում է. «Թուրգութ Օզալին սպանել են` դեղով թունավորելով: մարդասպանն Ադրբեջանում է, անունը` Հասան Ալիօղլու»: Վերահսկիչ խորհրդի` մոտ երկու տարվա հետաքննության արդյունքում որոշում էր կայացվել նախկին նախագահի գերեզմանը վերաբացելու և դիակի կրկնակի քննություն իրականացնելու վերաբերյալ: Բացահայտվել է նաև 1998 թ-ին Սեմրա Օզալին այցելած առեղծվածային ադրբեջանցու ինքնությունը: Նա եղել է 34 TC 245 պետհամարանիշի մեքեմայով և ներկայացրել է որպես Շեհրիյար Փուրնովրուզ: Մի քանի օր առաջ Սեմրա Օզալը խնդրել էր, որպեսզի Թուրքիայի գործող նախագահ Աբդուլլահ Գյուլն ընդունի իրեն: Այսօր Գյուլը կատարել է նախկին առաջին տիկնոջ խնդրանքը և ընդունել նրան ու որդուն:Հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ, սակայն դրա ավարտից հետո որևէ տեղեկատվություն չի հաղորդվել: Thursday, June 21, 2012
Նոր մանրամասներ` Թուրքիայի նախկին նախագահի առեղծվածային մահվան մասին
Tert.am. 20-6-2012- Վերջերս Թուրքիայի հանրապետության ութերորդ նախագահ Թուրգութ Օզալի մահվան վերաբերյալ սենսացիոն մանրամասներ են ի հայտ եկել: Թուրքիայի Պետական վերահսկիչ խորհուրդն ուսումնասիրել է մի գրություն է, որն ուղղված է եղել նախկին նախագահին կնոջը` Սեմրա Օզալին:Ինչպես տեղեկացնում է թուրքական Vatan-ը, 1998 թ-ին Սեմրա Օզալին ուղարկված գրության մեջ նշվում է. «Թուրգութ Օզալին սպանել են` դեղով թունավորելով: մարդասպանն Ադրբեջանում է, անունը` Հասան Ալիօղլու»: Վերահսկիչ խորհրդի` մոտ երկու տարվա հետաքննության արդյունքում որոշում էր կայացվել նախկին նախագահի գերեզմանը վերաբացելու և դիակի կրկնակի քննություն իրականացնելու վերաբերյալ: Բացահայտվել է նաև 1998 թ-ին Սեմրա Օզալին այցելած առեղծվածային ադրբեջանցու ինքնությունը: Նա եղել է 34 TC 245 պետհամարանիշի մեքեմայով և ներկայացրել է որպես Շեհրիյար Փուրնովրուզ: Մի քանի օր առաջ Սեմրա Օզալը խնդրել էր, որպեսզի Թուրքիայի գործող նախագահ Աբդուլլահ Գյուլն ընդունի իրեն: Այսօր Գյուլը կատարել է նախկին առաջին տիկնոջ խնդրանքը և ընդունել նրան ու որդուն:Հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ, սակայն դրա ավարտից հետո որևէ տեղեկատվություն չի հաղորդվել:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment