
HayNews.am. 5-6-2012- Քանի դեռ հայ-ադրբեջանական հակամարտությունը չի կարգավորվել, շփման գծում լարվածությունը կպահպանվի, և երիտասարդները կմահանան: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը` խոսելով 5 ադրբեջանցի զինծառայողների մահվան մասին:
Այս մասին հայտնում է contact.az-ը: «Քանի դեռ հակամարտությունը կարգավորված չէ, իրավիճակը անկանխատեսելի կլինի»,- նշել է Մամեդյարովը: Նա նաև հավելել է, որ Ադրբեջանի և Հայաստանի սահմանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները կքննարկի Հիլարի Քլինթոնի հետ, ինչպես նաև Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հունիսի 18-ին Փարիզում:
No comments:
Post a Comment